Добавить в избранное
Находится в правительстве РА
«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում
-
2 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 13.11.2017 17:47:37 | Գնահատելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների կատարած աշխատանքը՝ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ տնտեսության համար բեկումնային համարվող փաստաթուղթը(որը կարող է հիմք հանդիսանալ տնտեսության նոր համակարգի անցմանը), արդյունավետ և քիչ խոցելի կլինի, եթե դրա մշակման աշխատանքներում անմիջական մասնակցություն ունենան ոլորտի պատասխանատու նախարարության աշխատակիցները և գիտնականները, ու իրականցվեն հանրային լայն քննարկումներ, ինչպես նաև հաշվի առնվի ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը և համայնքների գլխավոր հատակագծերով նախատեսվող տվյալ տարածքի զարգացման ուղղությունները: Այնուամենայնիվ ներկայացնենք տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգի վերաբերյալ «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի կարծիքը. 1. Դիտարկելով որպես առանցքային խնդիր՝ մայրաքաղաքի միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից անցումը բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսության՝ առաջարկվում է լուծել աճի բևեռների ստեղծման միջոցով: Առաջարկում ենք միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից ազատվելու և մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով հարակից Մասիս, Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքները ընդունել որպես <<արբանյակ>> քաղաքներ և իրականցնել համապատասխան ուղղվածության տնտեսական քաղաքականություն (պատրաստակամ ենք ներկայացնել առաջարկություններ), քանի որ մայրաքաղաքում բևեռացված չեն արդյունաբերության առաջատար ճյուղերը: Տարածքային աճի բևեռի տեսության հիմնադիր Ֆրանսիացի տնտեսգետ Ֆ.Պերուի կողմից սահմանվել է, որ աճի բևեռ կարող է հանդիսանալ կոմպակտ տեղակայված և դինամիկ զարգացող արդյունաբերությունը, որում կենտրոնացված է <<զարգացման ներուժը>>, որը ազդում է տնտեսության տարածքային կառուցվածքի և դինամիկայի վրա: 2. Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով: Ներկայցվել են իրար հակասող նպատակներ, քանի որ հանրապետությունում ՀՀ կառավարության 29.07.2016թ. N29 արձանագրային որոշման 5-րդ կետի համաձայն լավագույն դեպքում 1-3 տարածքային աճի բևեռների ստեղծումը, խթանելով տնտեսության զարգացմանը, չի կարող ծածկել ամբողջ տարածքի հավասարաչափ զարգացումը: 3. Նախատեսվում է բևեռային քաղաքներ ձևավորել պատմական, վարչական, սոցիալ-տնտեսական, իննովացիոն կենտրոններում: Այն համահունչ չէ <<Տարածքային աճի բևեռ>> տեսության մշակող գիտնականների հիմնական թեզին, ըստ որի բևեռները ձևավորվում են արդյունաբերության ճյուղերի զարգացման համար առավել նպաստավոր կենտրոններում: Իսպանացի գիտնական Հ.Ռ. Լասունենը նշում է. աճի բևեռը շրջանի տնտեսության արտահանման հատվածի հետ կապված ձեռնարկությունների տարածաշրջանային հանգույց է՝ տեղակայված մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների (կոնցենտրացիաների) տարածքում: 4. Հստակեցված չէ բևեռների ընտրության համար հիմք հանդիսացող քաղաքների ելակետային տվյալների(ինդիկատորների) և չափորոշիչների յուրաքանչյուրի կոնկրետ կշիռը, որը կնպաստի հետագա աշխատանքներում ճիշտ և անկողմնակալ գնահատելու և համապատասխան ընտրություն կատարելու համար: 5. Հայեցակարգում չի նշվում դրանից բխող տնտեսական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների պատասխանատու մարմինը, ժամանակացույցը և անհրաժեշտ միջոցները, բևեռների ձևավորման առաջարկվող փուլերի տարածական և ճուղային հաջորդականությունը ու ժամանակահատվածը: 6. Որքանով է իրատեսական առաջիկա տարիներին պետության կողմից անմիջական մասնակցության հնարավորությունը և ինչպիսին է դրա ֆինանսական գնահատականը: 6. Որպես տարածքային աճի բևեռի համար նախատեսվող քաղաքների ցանկում ավելացնել Սպիտակը՝ հաշվի առնելով նրա տեքստիլ արդյունաբերության ներուժը, իսկ ցանկից հանել տուրիստական կենտրոնները: Տուրիստական կենտրոնների զարգացումը կարելի է իրականացնել այլ մոդելների կիրառմամբ՝ չբաժանելով առանձին կենտրոնների, օրինակ Սևան քաղաքը դիտարկել Սևանի ավազանի բնակավայրերի հետ միասին՝ որպես ընդհանուր մեկ միավոր: Ոլորտի հեղինակություններից Չ.Շմիդի համաձայն՝ արտադրության համակենտրոնացումը ծառայում է որպես տնտեսության այն բանալին, որը հանգեցնում է արդյունաբերության զարգացմանը՝ որոշելով արդյունաբերական հարաբերությունների ժամկետները և որոշակի տեսակները և բևեռի հետագա աճը: Ֆրանսիացի հայտնի գիտնական Ֆ.Բուդվիլը զարգացնելով Պերուի տեսությունը սահմանել է, որ աճի բևեռները քաղաքներ են, որոնք ունեն խթանող արդյունաբերություն: 7. Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կառավարության 19.03.2014թ. թիվ 11 արձանագրային որոշման համաձայն ՀՍՆՀ-ի կողմից <<աճի բևեռների>> ուղղությամբ իրականացրած գործունեության արդյունքները: Հստակ չի ներկայացվում այն տնտեսական կառուցվածքի մոդելը, որով կուղղորդվի բևեռի կայացումը, առաջարկվող տարբերակի այլընտրանքը, հնարավոր ռիսկերի չափելիությունը, հետևանքները և ապահովագրման մեխանիզմները: 8.Աճի բևեռները պետք չէ նույնականացվեն արդյունաբերական հանգույցների և կենտրոնների հետ: Հիմք ընդունելով միայն նախկին արդյունաբերական գոտիների առկայությունը՝ այստեղ էլ կարող ենք թույլ տալ դասական այն սխալը, երբ դրանք նույնականցվում են տարածքային աճի բևեռի հետ: Միաժամանակ հայտնում ենք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> հասարարակական կազմակերպության անդամների պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում ներկայացնելու առավել մանրամասն տեղեկատվություն վերոշարադրյալի վերաբերյալ: | ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պաշտոնապես ևս ստացել է «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի կարծիքը: Այն ընդգրվել է նախագծին կից ներկայացվող ամփոփաթերթում և ներկայացվելու է ՀՀ կառավարություն: Ներկայացվող կարծիքի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնում ենք ըստ կետերի. 1.Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը սահմանում է տարածքային աճի բևեռների զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ և չի սահմանում և սահմանափակում այն տարածքների, քաղաքների ցանկը որոնք կարող են ընտրվել որպես բևեռ: Կոնկրետ քաղաքները, տարածքները կներկայացվեն հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրով: Ինչ վերաբերում է ֆրանսիացի տնտեսագետ Ֆ. Պերուի կողմից առաջարկած աճի բևեռների սահմանմանը, ապա նշենք, որ նախագիծը մշակելիս մենք հաշվի ենք առել ոչ միայն իր, այլև Գ Մյուրդալի, Ժ.Բուդվիլի, Պ. Պոտյեի. Խ. Լասուենի, Խ.Ռիչարդսոնի, Ջ. Ֆրիդմանի տեսությունները տարածքային, տնտեսական աճի բևեռների վերաբերյալ: 2. Չի ընդունվել: Նախագծի 20-րդ, 24-րդ կետերում հստակ նշում է, որ զարգացումը աճի բևեռում տարածվում է հարակից ոլորտների, տարածների և բևեռների միջև ընկած տարածքների վրա: Բացի այդ նախագծի 52-րդ կետում նշվում է, որ Համապատասխան տնտեսական Էֆեկտի ապահովման դեպքում առաջարկվում է շարունակել տարածքային աճի բևեռների ձևավորումը՝ ստեղծելով տարածքային աճի բևեռների ցանց: 3.Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը մշակելիս, հիմք ընդունվելով գիտնականների կարծիքները, մեր կողմից նախ և առաջ հաշվի են առնվել և բազային ընդունվել մեր երկրի պայմանները և տարածքների ներուժը: Ի հավելումն նշենք նաև, որ ինովացիաները և տուրիզմը ևս հանդիսանում են ինդուստրիալ ճյուղեր, որոնք ի դեպ ապահովում են տնտեսության զարգացման առաջանցիկ աճի տեմպեր: 4.Չի ընդունվել: Նախագծում ներկայացվում են չափորոշիչներ, որոնք կարող են որոշիչ լինել տարածքային աճի բևեռների ընտրության ժամանակ, իսկ չափորոշիչների այն խումբը և դրանց կշիռները, որի հիման վրա կորոշվեն վերոնշյալ բևեռները՝ կսահմանվի հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով: 5.Հայեցակարգի ընդունումից հետո կմշակվի և ՀՀ կառավարություն կներկայացվի հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր, այդ թվում կատարողների և համակատարողների սահմանմամբ: 6.Նախագծի XV գլխի 80, 81 կետերում նշվածի վերաբերյալ ներկայացված է: Հստակ ֆինանսական գնահատական հնարավոր կլինի տալ միայն քաղաքների ընտրությունից հետո: 7.Ընդունվել է ի գիտություն: 8.Նախագծի XI և XII գլուխներում ներկայացվում է այն տնտեսական կառուցվածքի ընդհանրական մոդելը որով պետք է զարգանա տարածքային աճի բևեռը: 9. Նախագծով ներկայացված են տարածքային աճի բևեռների զարգացման հնարավոր ուղղությունները՝ որոշակի ճյուղի առաջանցիկ զարգացմամբ։ Այն կարող է լինել տուրիզմը, հանքարդյունաբերությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը և այլն։ |