Add to favourites

Located in RA Government

«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 13.11.2017 17:47:37 Գնահատելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների կատարած աշխատանքը՝ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ տնտեսության համար բեկումնային համարվող փաստաթուղթը(որը կարող է հիմք հանդիսանալ տնտեսության նոր համակարգի անցմանը), արդյունավետ և քիչ խոցելի կլինի, եթե դրա մշակման աշխատանքներում անմիջական մասնակցություն ունենան ոլորտի պատասխանատու նախարարության աշխատակիցները և գիտնականները, ու իրականցվեն հանրային լայն քննարկումներ, ինչպես նաև հաշվի առնվի ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը և համայնքների գլխավոր հատակագծերով նախատեսվող տվյալ տարածքի զարգացման ուղղությունները: Այնուամենայնիվ ներկայացնենք տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգի վերաբերյալ «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի կարծիքը. 1. Դիտարկելով որպես առանցքային խնդիր՝ մայրաքաղաքի միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից անցումը բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսության՝ առաջարկվում է լուծել աճի բևեռների ստեղծման միջոցով: Առաջարկում ենք միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից ազատվելու և մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով հարակից Մասիս, Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքները ընդունել որպես <<արբանյակ>> քաղաքներ և իրականցնել համապատասխան ուղղվածության տնտեսական քաղաքականություն (պատրաստակամ ենք ներկայացնել առաջարկություններ), քանի որ մայրաքաղաքում բևեռացված չեն արդյունաբերության առաջատար ճյուղերը: Տարածքային աճի բևեռի տեսության հիմնադիր Ֆրանսիացի տնտեսգետ Ֆ.Պերուի կողմից սահմանվել է, որ աճի բևեռ կարող է հանդիսանալ կոմպակտ տեղակայված և դինամիկ զարգացող արդյունաբերությունը, որում կենտրոնացված է <<զարգացման ներուժը>>, որը ազդում է տնտեսության տարածքային կառուցվածքի և դինամիկայի վրա: 2. Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով: Ներկայցվել են իրար հակասող նպատակներ, քանի որ հանրապետությունում ՀՀ կառավարության 29.07.2016թ. N29 արձանագրային որոշման 5-րդ կետի համաձայն լավագույն դեպքում 1-3 տարածքային աճի բևեռների ստեղծումը, խթանելով տնտեսության զարգացմանը, չի կարող ծածկել ամբողջ տարածքի հավասարաչափ զարգացումը: 3. Նախատեսվում է բևեռային քաղաքներ ձևավորել պատմական, վարչական, սոցիալ-տնտեսական, իննովացիոն կենտրոններում: Այն համահունչ չէ <<Տարածքային աճի բևեռ>> տեսության մշակող գիտնականների հիմնական թեզին, ըստ որի բևեռները ձևավորվում են արդյունաբերության ճյուղերի զարգացման համար առավել նպաստավոր կենտրոններում: Իսպանացի գիտնական Հ.Ռ. Լասունենը նշում է. աճի բևեռը շրջանի տնտեսության արտահանման հատվածի հետ կապված ձեռնարկությունների տարածաշրջանային հանգույց է՝ տեղակայված մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների (կոնցենտրացիաների) տարածքում: 4. Հստակեցված չէ բևեռների ընտրության համար հիմք հանդիսացող քաղաքների ելակետային տվյալների(ինդիկատորների) և չափորոշիչների յուրաքանչյուրի կոնկրետ կշիռը, որը կնպաստի հետագա աշխատանքներում ճիշտ և անկողմնակալ գնահատելու և համապատասխան ընտրություն կատարելու համար: 5. Հայեցակարգում չի նշվում դրանից բխող տնտեսական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների պատասխանատու մարմինը, ժամանակացույցը և անհրաժեշտ միջոցները, բևեռների ձևավորման առաջարկվող փուլերի տարածական և ճուղային հաջորդականությունը ու ժամանակահատվածը: 6. Որքանով է իրատեսական առաջիկա տարիներին պետության կողմից անմիջական մասնակցության հնարավորությունը և ինչպիսին է դրա ֆինանսական գնահատականը: 6. Որպես տարածքային աճի բևեռի համար նախատեսվող քաղաքների ցանկում ավելացնել Սպիտակը՝ հաշվի առնելով նրա տեքստիլ արդյունաբերության ներուժը, իսկ ցանկից հանել տուրիստական կենտրոնները: Տուրիստական կենտրոնների զարգացումը կարելի է իրականացնել այլ մոդելների կիրառմամբ՝ չբաժանելով առանձին կենտրոնների, օրինակ Սևան քաղաքը դիտարկել Սևանի ավազանի բնակավայրերի հետ միասին՝ որպես ընդհանուր մեկ միավոր: Ոլորտի հեղինակություններից Չ.Շմիդի համաձայն՝ արտադրության համակենտրոնացումը ծառայում է որպես տնտեսության այն բանալին, որը հանգեցնում է արդյունաբերության զարգացմանը՝ որոշելով արդյունաբերական հարաբերությունների ժամկետները և որոշակի տեսակները և բևեռի հետագա աճը: Ֆրանսիացի հայտնի գիտնական Ֆ.Բուդվիլը զարգացնելով Պերուի տեսությունը սահմանել է, որ աճի բևեռները քաղաքներ են, որոնք ունեն խթանող արդյունաբերություն: 7. Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կառավարության 19.03.2014թ. թիվ 11 արձանագրային որոշման համաձայն ՀՍՆՀ-ի կողմից <<աճի բևեռների>> ուղղությամբ իրականացրած գործունեության արդյունքները: Հստակ չի ներկայացվում այն տնտեսական կառուցվածքի մոդելը, որով կուղղորդվի բևեռի կայացումը, առաջարկվող տարբերակի այլընտրանքը, հնարավոր ռիսկերի չափելիությունը, հետևանքները և ապահովագրման մեխանիզմները: 8.Աճի բևեռները պետք չէ նույնականացվեն արդյունաբերական հանգույցների և կենտրոնների հետ: Հիմք ընդունելով միայն նախկին արդյունաբերական գոտիների առկայությունը՝ այստեղ էլ կարող ենք թույլ տալ դասական այն սխալը, երբ դրանք նույնականցվում են տարածքային աճի բևեռի հետ: Միաժամանակ հայտնում ենք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> հասարարակական կազմակերպության անդամների պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում ներկայացնելու առավել մանրամասն տեղեկատվություն վերոշարադրյալի վերաբերյալ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պաշտոնապես ևս ստացել է «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի կարծիքը: Այն ընդգրվել է նախագծին կից ներկայացվող ամփոփաթերթում և ներկայացվելու է ՀՀ կառավարություն: Ներկայացվող կարծիքի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնում ենք ըստ կետերի. 1.Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը սահմանում է տարածքային աճի բևեռների զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ և չի սահմանում և սահմանափակում այն տարածքների, քաղաքների ցանկը որոնք կարող են ընտրվել որպես բևեռ: Կոնկրետ քաղաքները, տարածքները կներկայացվեն հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրով: Ինչ վերաբերում է ֆրանսիացի տնտեսագետ Ֆ. Պերուի կողմից առաջարկած աճի բևեռների սահմանմանը, ապա նշենք, որ նախագիծը մշակելիս մենք հաշվի ենք առել ոչ միայն իր, այլև Գ Մյուրդալի, Ժ.Բուդվիլի, Պ. Պոտյեի. Խ. Լասուենի, Խ.Ռիչարդսոնի, Ջ. Ֆրիդմանի տեսությունները տարածքային, տնտեսական աճի բևեռների վերաբերյալ: 2. Չի ընդունվել: Նախագծի 20-րդ, 24-րդ կետերում հստակ նշում է, որ զարգացումը աճի բևեռում տարածվում է հարակից ոլորտների, տարածների և բևեռների միջև ընկած տարածքների վրա: Բացի այդ նախագծի 52-րդ կետում նշվում է, որ Համապատասխան տնտեսական Էֆեկտի ապահովման դեպքում առաջարկվում է շարունակել տարածքային աճի բևեռների ձևավորումը՝ ստեղծելով տարածքային աճի բևեռների ցանց: 3.Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը մշակելիս, հիմք ընդունվելով գիտնականների կարծիքները, մեր կողմից նախ և առաջ հաշվի են առնվել և բազային ընդունվել մեր երկրի պայմանները և տարածքների ներուժը: Ի հավելումն նշենք նաև, որ ինովացիաները և տուրիզմը ևս հանդիսանում են ինդուստրիալ ճյուղեր, որոնք ի դեպ ապահովում են տնտեսության զարգացման առաջանցիկ աճի տեմպեր: 4.Չի ընդունվել: Նախագծում ներկայացվում են չափորոշիչներ, որոնք կարող են որոշիչ լինել տարածքային աճի բևեռների ընտրության ժամանակ, իսկ չափորոշիչների այն խումբը և դրանց կշիռները, որի հիման վրա կորոշվեն վերոնշյալ բևեռները՝ կսահմանվի հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով: 5.Հայեցակարգի ընդունումից հետո կմշակվի և ՀՀ կառավարություն կներկայացվի հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր, այդ թվում կատարողների և համակատարողների սահմանմամբ: 6.Նախագծի XV գլխի 80, 81 կետերում նշվածի վերաբերյալ ներկայացված է: Հստակ ֆինանսական գնահատական հնարավոր կլինի տալ միայն քաղաքների ընտրությունից հետո: 7.Ընդունվել է ի գիտություն: 8.Նախագծի XI և XII գլուխներում ներկայացվում է այն տնտեսական կառուցվածքի ընդհանրական մոդելը որով պետք է զարգանա տարածքային աճի բևեռը: 9. Նախագծով ներկայացված են տարածքային աճի բևեռների զարգացման հնարավոր ուղղությունները՝ որոշակի ճյուղի առաջանցիկ զարգացմամբ։ Այն կարող է լինել տուրիզմը, հանքարդյունաբերությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը և այլն։