В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը բխում է Բոլոնիայի գործընթացով պայմանավորված ՀՀ միջազգային պարտավորություններից և ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» որոշման դրույթներից:
2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետությունում սահմանվում և հրապարակվում են պետական կրթական չափորոշիչներ, որոնք շրջանավարտների կրթության մակարդակի և որակավորման գնահատման հիմքն են` անկախ նրանց ստացած կրթության ձևից և ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման N 17 և N 19 հավելվածների 10-րդ կետերի 4-րդ ենթակետերը սահմանում են, որ «ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին»:
Սակայն ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» որոշման ընդունումից հետո պետական կրթական չափորոշիչները փոխարինվեցին ոլորտային շրջանակներով և դրանց համապատասխան կրթական վերջնարդյունքներով և բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերը և ուսումնական պլանները սկսեցին մշակել համաձայն կրթական վերջնարդյունքների, որոնք բխում են աշխատաշուկայի պահանջներից: Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան՝ ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Կրթության բաժնի 19.1 և 19.2 կետերով համապատասխանաբար նախատեսվում է «Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակների (ՈՈՇ) մշակում և հաստատում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով և Կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայում՝ որակավորումների ոլորտային շրջանակներից բխող կրթական վերջնարդյունքների հիմքով»:
Մինչդեռ, լիցենզավորումը իրականացվում էր ըստ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջների և չի համապատասխանում արդի պահանջներին:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» որոշման և «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (ընդունվել է ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ) V բաժնի 80-րդ կետի 5) ենթակետի դրույթներից:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կբարելավի կրթության որակը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի և ուսումնական պլանների կազմումը կրթական վերջնարդյունքներին համապատասխան և լիցենզիաների տրամադրումը ըստ նշված պահանջների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
-
Обсуждалось
03.11.2022 - 19.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3347
Принт