Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը բխում է Բոլոնիայի գործընթացով պայմանավորված ՀՀ միջազգային պարտավորություններից և ՀՀ կառավարության 2011 թվականի  մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու  մասին» որոշման դրույթներից:

 2.  Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետությունում սահմանվում և հրապարակվում են պետական կրթական չափորոշիչներ, որոնք շրջանավարտների կրթության մակարդակի և որակավորման գնահատման հիմքն են` անկախ նրանց ստացած կրթության ձևից և ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից»:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման N 17 և  N 19 հավելվածների 10-րդ կետերի 4-րդ ենթակետերը սահմանում են, որ «ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին»:

Սակայն ՀՀ կառավարության 2011 թվականի  մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու  մասին» որոշման ընդունումից հետո պետական կրթական չափորոշիչները փոխարինվեցին ոլորտային շրջանակներով և դրանց համապատասխան կրթական վերջնարդյունքներով և բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերը և ուսումնական պլանները սկսեցին մշակել համաձայն կրթական վերջնարդյունքների, որոնք բխում են աշխատաշուկայի պահանջներից: Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան՝ ըստ մասնագիտու­թյուն­ների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտու­թյունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով  դրանց»:

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Կրթության բաժնի 19.1 և 19.2 կետերով համապատասխանաբար նախատեսվում է «Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակների (ՈՈՇ) մշակում և հաստատում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով և Կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայում՝ որակավորումների ոլորտային շրջանակներից բխող կրթական վերջնարդյունքների հիմքով»:

Մինչդեռ, լիցենզավորումը իրականացվում էր ըստ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջների և չի համապատասխանում արդի պահանջներին:

 

   3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2011 թվականի  մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու  մասին» որոշման և «Հայաստանի  Հանրապետության  կրթության  մինչև  2030  թվականը  զարգացման  պետական  ծրագիրը  հաստատելու  մասին» ՀՀ օրենքի նախագծի (ընդունվել է ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ) V բաժնի 80-րդ կետի 5) ենթակետի դրույթներից:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

   Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունումը կբարելավի կրթության որակը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի և ուսումնական պլանների կազմումը կրթական վերջնարդյունքներին համապատասխան և լիցենզիաների տրամադրումը ըստ նշված պահանջների:  

 

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

 

 

 

 

  • Discussed

    03.11.2022 - 19.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3345

Print