В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման N 17 և N 19 հավելվածներում՝
1) 8-րդ կետերի 1-ին ենթակետերում «ավարտական փաստաթղթի անվանումը,» բառերից հետո լրացնել «շնորհվող որակավորումը, Որակավորումների ազգային շրջանակում (ՈԱՇ) համապատասխան մակարդակը» բառերը։
2) 8-րդ կետերի 7-րդ ենթակետերում «կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը» բառերից հետո լրացնել «կրթական ծրագրի վերջնարդյունքները և դրանց համապատասխանությունը Որակավորումների ազգային շրջանակի վերջնարդյունքներին» բառերը։
3) 10-րդ կետերի 4-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին» բառերը փոխարինել «կրթական ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի բնութագրերին (ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերին)» բառերով.
4) N1 Ձևերում «Ուսուցման ավարտին տրվող որակավորումը» սյունյակներում «որակավորումը» բառից հետո լրացնել «ՈԱՇ-ի մակարդակը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
03.11.2022 - 19.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3349
Принт