Добавить в избранное
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 07.11.2022 15:19:42 | Բազմաթիվ տերմիններ են օգտագործվում, սակայն չկա ՙՙսահմանումներ՚՚ բաժին, ինչը հնարավորություն կտար խուսաբել տարբեր մեկնաբանություններից, առաջարկում եմ ավելացնել: | Չի ընդունվել։ Ռազմավարության նախագծում կիրառվող տերմինների սահմանումները հիմնականում տրված են «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, իսկ օգտագործվող այլ տերմինները հանրահայտ են և չեն կարող ունենալ տարբեր մեկնաբանություններ։ | |
2 | Թաթուլ Ստեփանյան 07.11.2022 15:34:00 | 2.2 ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ գլխում հանդիպում ենք նման ձևակերպումների՝ Շուկաներում պարենային ապրանքների կայունության և առկայության պահպանում՝ աշխարհի բոլոր երկրների համար», կամ, ՙՙՀիմնական հավակնությունն է զարգացնել մարդկանց կարողությունները՝ պատրաստվել և դիմակայել տարատեսակ ցնցումների, ինչպես նաև դրանցից հետո արագ վերականգնվելու՚՚, և այսպես շարունակ: Իսկ հաջորդիվ ներկայավող ծուխումներում ուղղակի անրադարձ չկան այս հարցերին: Առաջարկում եմ հաջորդիվ բաժիններում, իրականացվելիք ծրագրերում պատշաճ անրադառնալ այս հարցերին և հստակ լուծումներ տալ: | Չի ընդունվել։ Ներկայացված դիտարկման մեջ առկա ձևակերպումները վերցված են ռազմավարությունում ներառված պարենային անվտանգության վերաբերյալ կատարված պատմական ակնարկին, ինչպես նաև Պարենի համաշխարհային գագաթնաժողովում նախանշված դրույթին և ռազմավարության նախագծում դրանց վերաբերյալ լուծումներ չեն առաջարկվում, քանի որ ռազմավարությունը կառուցվել է այլ սկզբունքով՝ նախանշվել են մարտահրավերները, հիմնախնդիրները, նպատակները, ենթանպատակները և սահմանվել են դրանց կատարմանն ուղղված գործողությունների ծրագիրը։ | |
3 | Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:26:13 | Տեղական արտադրության ակտիվացմանն ուղղված ջանքերը պետք է բազմապատկվեն։ Հասկանալի է, որ աճի ներուժը որոշ ապրանքների համար (օրինակ՝ ցորեն, գարի, ձեթ և շաքարավազ) սահմանափակ է: Փոխարենը պարենային ապրանքների ներմուծման փոխարինման զգալի ներուժ կա ցորենի, գարու, հատիկաընդեղենի, կաթի, տավարի, թռչնի և խոզի մսի մասով: Առաջարկում եմ վերամշակել, անհասկանալի է ինչ եք ուզում ասել: | Չի ընդունվել։ Նշվել է սահմանափակ հնարավորությունների մասին՝ նկատի ունենալով, որ տվյալ ապրանքախմբերի համար հնարավոր է որոշ չափով ավելացնել արտադրության ծավալները, սակայն դրանք չեն կարող հասցվել այն մակարդակին, որ ապահովեն ամբողջական ինքնաբավություն։ | |
4 | Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:29:16 | 45. 2019-2021թթ. ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող համախառն առկայության որոշակի անկում նկատվում է մի քանի ապրանքատեսակների գծով։ Առավել տեսանելի նվազումը տեղի է ունեցել վերը ներկայացված նույն կարևոր պարենային ապրանքների մասով։ Պայմանականորեն կարելի է ենթադրել, որ այդ փոփոխությունները պայմանավորված են եղել Հայաստանում այդ ժամանակահատվածում տեղի ունեցող արտակարգ իրադարձություններով։ Անհասկանալի ձևակերպում է, առանց հիմնավորման, տպավորություն է, որ վատ թարգմանություն է: Վերախմբագրման կարիք կա: | Ընդունվել է։ | Կատարվել է համապատասխան խմբագրական փոփոխություն։ |
5 | Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:35:49 | 5.1 ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 57. Հայաստանում պարենային անվտանգության հիմնախնդիրներն են․ 1. Երկրում մակրոտնտեսական և ագրո-բնապահպանական անկայուն վիճակը՝ պայմանավորված նաև տեխնոլոգիական զարգացվածության ցածր մակարդակով, 2. Արտաքին սպառնալիքներին դիմագրավելու պատրաստվածության անբավարար մակարդակը, 3. Պարենային անվտանգության համակարգի թերզարգացվածությունը և հիմնական պարենային ապրանքների ինքնաբավության ցածր մակարդակը, 4. Գյուղատնտեսության անբավարար զարգացվածությունը։ Այս ձևակերպմանը հանգելու համար, լուրջ հետազոտության անհրաժեշտություն պետք է նախորդեր, ինչը կդառնար հաջորդիվ քայլերի տրամաբանական բացատրություն: Սույն ռազմավարության նախագիծը ոչ միայն այս մասով, այլ ընդհանրապես հեռու է բավարար կոչվելու կարգավիճակից, որոշ առումով կառաջարկեմ որպես մեկնարկային աշխատանքային տարբերակ չընդունել այն, քանի որ գրեթե զուրկ է գիտական, հետազոտական մոտեցումներից: | Չի ընդունվել։ Նախագծում առկա է բավարար վերլուծական հիմք ռազմավարությամբ նախանշված պարենային անվտանգության հիմնախնդիրները վեր հանելու համար։ | |
6 | Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:41:53 | 76. Ռազմավարության իրագործման արդյունավետ կառավարման և վերահսկողության նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ Պարենային անվտանգության ռազմավարության և գործողությունների ծրագրի իրագործման և վերահսկողության կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)։ Ինչ նպատակ եք հետապնդում այսօրինակ մոտեցման դեպքում, ով է այս ռազմավարության կյանքի կոչելու պատասխանատուն: Ակնհայտ է, որ այս նախագծի հեղինակները հնարավոր ձախողումների այլ պատասխանատուներ են փնտրում: ՀԳ Դուք ինքներդ ևս չեք հավատում ձեր ռազմավարության հաջողությանը: | Ընդունվել է մասնակի։ | Ռազմավարության 78-րդ կետը լրամշակվել է և ռազմավարության արդյունավետ կառավարման և իրագործման նպատակով մշտադիտարկման գործառույթը նախատեսվել է վերապահել ՀՀ փոխվարչապետի գրասենյակին։ |
7 | Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:45:10 | Անսպառ են առարկությունները, թե բովանդակության և թե կառուցվածքի վերաբերյալ, առանց որևէ հետազոտության, համագործակցության, պատասխանատուների: Առաջարկում եմ հանել այս փաստաթուղթը շրջանառությունից, ձևավորել աշխատանքային խումբ ներառականության սկզբունքով և նոր փաստաթուղթ մշակել, մեծ շռայլություն է մեր նման երկրի համար, այսպիսի ռազմավարության ընդունումը: | Չի ընդունվել։ Ռազմավարության նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, մշակման գործընթացին աջակցություն է ցուցաբերվել Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ներգրավելով ինչպես միջազգային փորձագետներ, այնպես էլ հայկական խորհրդատվական կազմակերպություն։ Բացի այդ նախագիծը ներկայացվել է քննարկման նաև բրիտանական հեղինակավոր «Չաթհամ հաուս» վերլուծական կենտրոնին։ Այնուհետև սահմանված ընթացակարգով ներկայացվել է ՀՀ բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային մի քանի կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի քննարկմանը։ Բացի այդ, ռազմավարության նախագիծը քննարկվել է նաև Ազգային Անվտանգության խորհրդում և քննարկումների ու ստացված կարծիքների հիման վրա ենթարկվել է զգալի փոփոխությունների։ |