Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները․
1. Բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում,
2. Հայաստանի 2020-2050թթ. վերափոխման ռազմավարությամբ Global Food Security Index -ի համար նախանշված մատչելիության, հասանելիության, ինքնաբավության և բնական ռեսուրսների ու դիմակայունության ինդեքսավորված հետևյալ թիրախների ապահովում․
- Գյուղատնտեսական ապրանքների մատչելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) մատչելիության (Affordability) գնահատականի), 76 համաթվի ապահովում 2030թ.,
- Գյուղատնտեսական ապրանքների հասանելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) հասանելիության (Availability) գնահատականի), 80 համաթվի ապահովում 2030թ.,
- Կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակ (էներգետիկ արժեքով հաշվարկված, %), 70% ինքնաբավություն,
- Բնական ռեսուրսների և դիմադրողականության ինդեքսավորված գնահատական (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index / Natural Resources and Resilience score - indexed)), 1.4 ցուցիչ 2030թ.,
3. Անհրաժեշտ ծավալով պաշարների պահպանման ենթակառուցվածքների ստեղծում,
4. Ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող առաջին անհրաժեշտության մի շարք պարենային ապրանքների համար պետական պահուստի ձևավորում,
5.Պարենային անվտանգության համակարգի մոնիթորինգի և գնահատման, կառավարման ու վերահսկողության համակարգի ստեղծում։