Հիշել նախագիծը

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 07.11.2022 15:19:42 Բազմաթիվ տերմիններ են օգտագործվում, սակայն չկա ՙՙսահմանումներ՚՚ բաժին, ինչը հնարավորություն կտար խուսաբել տարբեր մեկնաբանություններից, առաջարկում եմ ավելացնել: Չի ընդունվել։ Ռազմավարության նախագծում կիրառվող տերմինների սահմանումները հիմնականում տրված են «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, իսկ օգտագործվող այլ տերմինները հանրահայտ են և չեն կարող ունենալ տարբեր մեկնաբանություններ։
2 Թաթուլ Ստեփանյան 07.11.2022 15:34:00 2.2 ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ գլխում հանդիպում ենք նման ձևակերպումների՝ Շուկաներում պարենային ապրանքների կայունության և առկայության պահպանում՝ աշխարհի բոլոր երկրների համար», կամ, ՙՙՀիմնական հավակնությունն է զարգացնել մարդկանց կարողությունները՝ պատրաստվել և դիմակայել տարատեսակ ցնցումների, ինչպես նաև դրանցից հետո արագ վերականգնվելու՚՚, և այսպես շարունակ: Իսկ հաջորդիվ ներկայավող ծուխումներում ուղղակի անրադարձ չկան այս հարցերին: Առաջարկում եմ հաջորդիվ բաժիններում, իրականացվելիք ծրագրերում պատշաճ անրադառնալ այս հարցերին և հստակ լուծումներ տալ: Չի ընդունվել։ Ներկայացված դիտարկման մեջ առկա ձևակերպումները վերցված են ռազմավարությունում ներառված պարենային անվտանգության վերաբերյալ կատարված պատմական ակնարկին, ինչպես նաև Պարենի համաշխարհային գագաթնաժողովում նախանշված դրույթին և ռազմավարության նախագծում դրանց վերաբերյալ լուծումներ չեն առաջարկվում, քանի որ ռազմավարությունը կառուցվել է այլ սկզբունքով՝ նախանշվել են մարտահրավերները, հիմնախնդիրները, նպատակները, ենթանպատակները և սահմանվել են դրանց կատարմանն ուղղված գործողությունների ծրագիրը։
3 Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:26:13  Տեղական արտադրության ակտիվացմանն ուղղված ջանքերը պետք է բազմապատկվեն։ Հասկանալի է, որ աճի ներուժը որոշ ապրանքների համար (օրինակ՝ ցորեն, գարի, ձեթ և շաքարավազ) սահմանափակ է: Փոխարենը պարենային ապրանքների ներմուծման փոխարինման զգալի ներուժ կա ցորենի, գարու, հատիկաընդեղենի, կաթի, տավարի, թռչնի և խոզի մսի մասով: Առաջարկում եմ վերամշակել, անհասկանալի է ինչ եք ուզում ասել: Չի ընդունվել։ Նշվել է սահմանափակ հնարավորությունների մասին՝ նկատի ունենալով, որ տվյալ ապրանքախմբերի համար հնարավոր է որոշ չափով ավելացնել արտադրության ծավալները, սակայն դրանք չեն կարող հասցվել այն մակարդակին, որ ապահովեն ամբողջական ինքնաբավություն։
4 Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:29:16 45. 2019-2021թթ. ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող համախառն առկայության որոշակի անկում նկատվում է մի քանի ապրանքատեսակների գծով։ Առավել տեսանելի նվազումը տեղի է ունեցել վերը ներկայացված նույն կարևոր պարենային ապրանքների մասով։ Պայմանականորեն կարելի է ենթադրել, որ այդ փոփոխությունները պայմանավորված են եղել Հայաստանում այդ ժամանակահատվածում տեղի ունեցող արտակարգ իրադարձություններով։ Անհասկանալի ձևակերպում է, առանց հիմնավորման, տպավորություն է, որ վատ թարգմանություն է: Վերախմբագրման կարիք կա: Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան խմբագրական փոփոխություն։
5 Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:35:49 5.1 ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 57. Հայաստանում պարենային անվտանգության հիմնախնդիրներն են․ 1. Երկրում մակրոտնտեսական և ագրո-բնապահպանական անկայուն վիճակը՝ պայմանավորված նաև տեխնոլոգիական զարգացվածության ցածր մակարդակով, 2. Արտաքին սպառնալիքներին դիմագրավելու պատրաստվածության անբավարար մակարդակը, 3. Պարենային անվտանգության համակարգի թերզարգացվածությունը և հիմնական պարենային ապրանքների ինքնաբավության ցածր մակարդակը, 4. Գյուղատնտեսության անբավարար զարգացվածությունը։ Այս ձևակերպմանը հանգելու համար, լուրջ հետազոտության անհրաժեշտություն պետք է նախորդեր, ինչը կդառնար հաջորդիվ քայլերի տրամաբանական բացատրություն: Սույն ռազմավարության նախագիծը ոչ միայն այս մասով, այլ ընդհանրապես հեռու է բավարար կոչվելու կարգավիճակից, որոշ առումով կառաջարկեմ որպես մեկնարկային աշխատանքային տարբերակ չընդունել այն, քանի որ գրեթե զուրկ է գիտական, հետազոտական մոտեցումներից: Չի ընդունվել։ Նախագծում առկա է բավարար վերլուծական հիմք ռազմավարությամբ նախանշված պարենային անվտանգության հիմնախնդիրները վեր հանելու համար։
6 Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:41:53 76. Ռազմավարության իրագործման արդյունավետ կառավարման և վերահսկողության նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ Պարենային անվտանգության ռազմավարության և գործողությունների ծրագրի իրագործման և վերահսկողության կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)։ Ինչ նպատակ եք հետապնդում այսօրինակ մոտեցման դեպքում, ով է այս ռազմավարության կյանքի կոչելու պատասխանատուն: Ակնհայտ է, որ այս նախագծի հեղինակները հնարավոր ձախողումների այլ պատասխանատուներ են փնտրում: ՀԳ Դուք ինքներդ ևս չեք հավատում ձեր ռազմավարության հաջողությանը: Ընդունվել է մասնակի։ Ռազմավարության 78-րդ կետը լրամշակվել է և ռազմավարության արդյունավետ կառավարման և իրագործման նպատակով մշտադիտարկման գործառույթը նախատեսվել է վերապահել ՀՀ փոխվարչապետի գրասենյակին։
7 Թաթուլ Ստեփանյան 08.11.2022 17:45:10 Անսպառ են առարկությունները, թե բովանդակության և թե կառուցվածքի վերաբերյալ, առանց որևէ հետազոտության, համագործակցության, պատասխանատուների: Առաջարկում եմ հանել այս փաստաթուղթը շրջանառությունից, ձևավորել աշխատանքային խումբ ներառականության սկզբունքով և նոր փաստաթուղթ մշակել, մեծ շռայլություն է մեր նման երկրի համար, այսպիսի ռազմավարության ընդունումը: Չի ընդունվել։ Ռազմավարության նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, մշակման գործընթացին աջակցություն է ցուցաբերվել Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ներգրավելով ինչպես միջազգային փորձագետներ, այնպես էլ հայկական խորհրդատվական կազմակերպություն։ Բացի այդ նախագիծը ներկայացվել է քննարկման նաև բրիտանական հեղինակավոր «Չաթհամ հաուս» վերլուծական կենտրոնին։ Այնուհետև սահմանված ընթացակարգով ներկայացվել է ՀՀ բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային մի քանի կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի քննարկմանը։ Բացի այդ, ռազմավարության նախագիծը քննարկվել է նաև Ազգային Անվտանգության խորհրդում և քննարկումների ու ստացված կարծիքների հիման վրա ենթարկվել է զգալի փոփոխությունների։