Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _________________ 2022 թվականի N… -Լ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Էկոնոմիկայի նախարարություն բաժնի 9-րդ կետի 9․5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել`
1) Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը` համաձայն հավելված N 1-ի:
2) Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն հավելված N 2-ի:
2․ Հանձնարարել սույն որոշման հավելված N 2-ով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ձևաչափով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: