Add to favourites

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2022 թվականի       N… -Լ

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Էկոնոմիկայի նախարարություն բաժնի 9-րդ կետի 9․5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել`

1) Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը` համաձայն  հավելված N 1-ի:

2) Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն հավելված N 2-ի:

2․ Հանձնարարել սույն որոշման հավելված N 2-ով նախատեսված միջոցառումների իրակա­նացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պար­բերականությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ձևաչափով:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

  • Discussed

    27.10.2022 - 12.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4318

Print

Related documents / links

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

08.11.2022

Անսպառ են առարկությունները, թե բովանդակության և թե կառուցվածքի վերաբերյալ, առանց որևէ հետազոտության, համագործակցության, պատասխանատուների: Առաջարկում եմ հանել այս փաստաթուղթը շրջանառությունից, ձևավորել աշխատանքային խումբ ներառականության սկզբունքով և նոր փաստաթուղթ մշակել, մեծ շռայլություն է մեր նման երկրի համար, այսպիսի ռազմավարության ընդունումը:

Թաթուլ Ստեփանյան

08.11.2022

76. Ռազմավարության իրագործման արդյունավետ կառավարման և վերահսկողության նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ Պարենային անվտանգության ռազմավարության և գործողությունների ծրագրի իրագործման և վերահսկողության կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)։ Ինչ նպատակ եք հետապնդում այսօրինակ մոտեցման դեպքում, ով է այս ռազմավարության կյանքի կոչելու պատասխանատուն: Ակնհայտ է, որ այս նախագծի հեղինակները հնարավոր ձախողումների այլ պատասխանատուներ են փնտրում: ՀԳ Դուք ինքներդ ևս չեք հավատում ձեր ռազմավարության հաջողությանը:

Թաթուլ Ստեփանյան

08.11.2022

5.1 ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 57. Հայաստանում պարենային անվտանգության հիմնախնդիրներն են․ 1. Երկրում մակրոտնտեսական և ագրո-բնապահպանական անկայուն վիճակը՝ պայմանավորված նաև տեխնոլոգիական զարգացվածության ցածր մակարդակով, 2. Արտաքին սպառնալիքներին դիմագրավելու պատրաստվածության անբավարար մակարդակը, 3. Պարենային անվտանգության համակարգի թերզարգացվածությունը և հիմնական պարենային ապրանքների ինքնաբավության ցածր մակարդակը, 4. Գյուղատնտեսության անբավարար զարգացվածությունը։ Այս ձևակերպմանը հանգելու համար, լուրջ հետազոտության անհրաժեշտություն պետք է նախորդեր, ինչը կդառնար հաջորդիվ քայլերի տրամաբանական բացատրություն: Սույն ռազմավարության նախագիծը ոչ միայն այս մասով, այլ ընդհանրապես հեռու է բավարար կոչվելու կարգավիճակից, որոշ առումով կառաջարկեմ որպես մեկնարկային աշխատանքային տարբերակ չընդունել այն, քանի որ գրեթե զուրկ է գիտական, հետազոտական մոտեցումներից:

See more