Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

                                                                                                                                                                  Իրավական ակտի փոփոխության  անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի փետրվարի    9ի՝ ««Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-35-Ն օրենքի պահանջներից, համաձայն որի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացն իրականացնող Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված բարեփոխումներ են իրականացվել:                 

  • Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

 

Ներկայում գործող կարգով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացն իրականացնող ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովըի համար լրացուցիչ, օրենքի նոր կարգավորումների համաձայն՝ անհարկի ծանրաբեռնվածություն է սահմանված քննության և հավաստագրման քննության գրավոր փուլի և  հարցազրույցի և հավաստագրման փուլերի անցկացման կազմակերպումը: Հանձնաժողովների կազմը բաղկացած է 7 անդամից, որոնց կողմից տևական գործընթացին մասնակցելը բացասական ազդեցություն է ունենում ռեսուրսների օգտագործման տեսանկյունից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 

   Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման նախագծով սահմանված կարգով հավակնորդի վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է, իչպես նաև փոխվում է քննության անցկացման գործընթացը՝ սահմանելով միայն թեստավորման փուլ,  ինչպես նաև պարզեցվել է հանձնաժողովի ձևավորման պահանջները:

 

 

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

 

Կարգի փոփոխության արդյունքում քննություների գործընթացը պարզեցվում է, ինչպես նաև կատարվում է ռեսուրսների արդյունավետ բաշխում:

   

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը չի նախատեսում   պետական բյուջեի  ծախսերի ավելացում:

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Обсуждалось

    21.10.2022 - 06.11.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука, Государственные доходы

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3550

Принт