ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի փետրվարի 9ի՝ ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-35-Ն օրենքի պահանջներից, համաձայն որի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացն իրականացնող Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված բարեփոխումներ են իրականացվել:
- Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Ներկայում գործող կարգով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացն իրականացնող ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովըի համար լրացուցիչ, օրենքի նոր կարգավորումների համաձայն՝ անհարկի ծանրաբեռնվածություն է սահմանված քննության և հավաստագրման քննության գրավոր փուլի և հարցազրույցի և հավաստագրման փուլերի անցկացման կազմակերպումը: Հանձնաժողովների կազմը բաղկացած է 7 անդամից, որոնց կողմից տևական գործընթացին մասնակցելը բացասական ազդեցություն է ունենում ռեսուրսների օգտագործման տեսանկյունից:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման նախագծով սահմանված կարգով հավակնորդի վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է, իչպես նաև փոխվում է քննության անցկացման գործընթացը՝ սահմանելով միայն թեստավորման փուլ, ինչպես նաև պարզեցվել է հանձնաժողովի ձևավորման պահանջները:
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Կարգի փոփոխության արդյունքում քննություների գործընթացը պարզեցվում է, ինչպես նաև կատարվում է ռեսուրսների արդյունավետ բաշխում:
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում:
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Քննարկվել է
21.10.2022 - 06.11.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3578
Տպել