ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարաի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 3-ից:
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2022 թվականի _______ ___-ի
N ____-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2010 թվականի մայիսի 18-ի
N 396-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
- Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով:
- Հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հավակնող անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննության կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:
- Հանձնաժողովը բաղկացած է 3 անդամից:
- Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` Նախարար):
- ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
- Հանձնաժողովի կազմում ընդգրկվում ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ` Նախարարություն):
- Հանձնաժողովը կազմվում է հավաստագրումը անցկացնելուց 24 ժամ առաջ` հետևյալ համամասնությամբ.
1) ոլորտը համակարգող փոխնախարար, ով ի պաշտոնե Հանձնաժողովի նախագահն է, իսկ նրա բացակայության դեպքում` Նախարարության հանրակրթության վարչության պետ, իսկ նրա բացակայության դեպքում ևս` նույն վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը,
2) Նախարարության հանրակրթության վարչության 1 այլ ներկայացուցիչ,
3) մեկ ներկայացուցիչ Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից, ով Հանձնաժողովի քարտուղարն է:
- Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է տվյալ հավաստագրման գործողություններն ավարտելուց հետո
III.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հանձնաժողովի խնդիրը հավաստագրման անցկացման կազմակերպումն է:
- Հանձնաժողովի գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.
1) քննությունների անցկացմանը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացմանը,
3) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայմանը:
- Հանձնաժողովը`
1) Նախարարության համապատասխան ստորաբաժանումից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդների ցանկը և Նախարարության 2010 թվականի մայիսի 18 N 395 հրամանով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը,
2) անցկացնում է հավաստագրում, առկայության դեպքում` բողոքների քննարկում և հավաստագրման շնորհման ներկայացնում` Նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
3) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
- ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
- Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե դրաց մասնակցում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
- Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակից Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
- ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
- Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է հավաստագրման գործընթացի հսկողությունը.
4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
5) ստորագրում և կնքում է հավաստագրման քննության ամփոփիչ արձանագրությունը.
6) հավաստագրման քննությունների արդյունքների դատական կարգով բողոքարկման դեպքում դատարանում Նախարարության որոշմամբ կարող է հանդես գալ որպես պատասխանող.
7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
- Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
- Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է Հավաստագրմանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.
2) մասնակցում է քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.
3) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
-
Обсуждалось
21.10.2022 - 06.11.2022
-
Тип
Приказ
-
Область
Образование и наука, Государственные доходы
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3551
Принт