Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - За
-
19 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սուրեն Սլոյան 16.10.2022 00:38:22 | Կարծում եմ նախագիծը կլուծի հակասությունը և կհամապատասխանեցվեն վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ անդամների աշխատավարձերը ։Այս հարցում նախագիծը ունի բարձր անհրաժեշտությունԱյնուամենայնիվ հրատապ խնդիր եմ համարում նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների աշվատավարձի դրույքաչափերի վերանայումը և համապատասխանեցումը նրանց բարձր կարգավիճակին նամանավանդ հաշվի առնելով՝ նրանց ծանրաբեռնվածությունը: Մյուս կողմից դատավորների և դատարանի անկախության սկզբունքների համատեքստում պետությունը պետք քայլեր ձեռնարկի դատավորների նյութական վիճակի բարելավման ուղղությամբ:Այսինքն նպատակ չունենալով արժեզրկել նախածում նշված պաշտոնյաների սոցիալական վիճակի բարելավման հարցը առաջարկում եմ սույն օրենքում նաև անդրադառնալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորների հարցին։ | Չի ընդունվել | Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայից՝ հաշվի առնելով այն, որ սույն նախագծով վերանում է Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի կարգավորումների՝ Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման հետ անհամապատասխանությունը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Կառավարության 21․07․2022 թվականի Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1133-Լ որոշման հավելված 2-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով մատնանշված են բարեփոխումների ռազմավարական 12 նպատակներ։ Նշված ծրագրի Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում վերտառությամբ Նպատակ 4-ով նախատեսված է Դատավորների վարձատրության շարունակական բարձրացում՝ սկսած բարձր ատյաններից, որը ենթադրում է նաև անդրադարձ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին։ |