Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «նախագահի» բառից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «նախագահի» բառից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում «նախագահի» բառից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12.1-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «և հավելումները» բառերով.

2) լրացնել 3-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    14.10.2022 - 29.10.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4087

Принт

Предложения

Սուրեն Սլոյան

16.10.2022

Կարծում եմ նախագիծը կլուծի հակասությունը և կհամապատասխանեցվեն վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ անդամների աշխատավարձերը ։Այս հարցում նախագիծը ունի բարձր անհրաժեշտությունԱյնուամենայնիվ հրատապ խնդիր եմ համարում նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների աշվատավարձի դրույքաչափերի վերանայումը և համապատասխանեցումը նրանց բարձր կարգավիճակին նամանավանդ հաշվի առնելով՝ նրանց ծանրաբեռնվածությունը: Մյուս կողմից դատավորների և դատարանի անկախության սկզբունքների համատեքստում պետությունը պետք քայլեր ձեռնարկի դատավորների նյութական վիճակի բարելավման ուղղությամբ:Այսինքն նպատակ չունենալով արժեզրկել նախածում նշված պաշտոնյաների սոցիալական վիճակի բարելավման հարցը առաջարկում եմ սույն օրենքում նաև անդրադառնալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորների հարցին։

Узнать больше