Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սուրեն Սլոյան 16.10.2022 00:38:22 Կարծում եմ նախագիծը կլուծի հակասությունը և կհամապատասխանեցվեն վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ անդամների աշխատավարձերը ։Այս հարցում նախագիծը ունի բարձր անհրաժեշտությունԱյնուամենայնիվ հրատապ խնդիր եմ համարում նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների աշվատավարձի դրույքաչափերի վերանայումը և համապատասխանեցումը նրանց բարձր կարգավիճակին նամանավանդ հաշվի առնելով՝ նրանց ծանրաբեռնվածությունը: Մյուս կողմից դատավորների և դատարանի անկախության սկզբունքների համատեքստում պետությունը պետք քայլեր ձեռնարկի դատավորների նյութական վիճակի բարելավման ուղղությամբ:Այսինքն նպատակ չունենալով արժեզրկել նախածում նշված պաշտոնյաների սոցիալական վիճակի բարելավման հարցը առաջարկում եմ սույն օրենքում նաև անդրադառնալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորների հարցին։ Չի ընդունվել Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայից՝ հաշվի առնելով այն, որ սույն նախագծով վերանում է Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի կարգավորումների՝ Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման հետ անհամապատասխանությունը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Կառավարության 21․07․2022 թվականի Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1133-Լ որոշման հավելված 2-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով մատնանշված են բարեփոխումների ռազմավարական 12 նպատակներ։ Նշված ծրագրի Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում վերտառությամբ Նպատակ 4-ով նախատեսված է Դատավորների վարձատրության շարունակական բարձրացում՝ սկսած բարձր ատյաններից, որը ենթադրում է նաև անդրադարձ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին։