Добавить в избранное
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
22 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Համատիրությունների զարգացման ասոցիացիա 08.10.2022 12:20:35 | Օրենքի փոփոխությամբ անհասկանալի և անորոշ է 4) բազմաբնակարան շենքերի միասնական համակարգված տեղեկատվական բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը համայնքներից և ներկայացումը պետական կառավարման լիազոր մարմին. կետը: Ինչ է նշանակում միասնական տեղեկատվական համակարգ: Կամ նշել իրավական ակտը, կամ դարձնել որոշակի: Համատիրությունների զարգացման ասոցիացիա | Ընդունվել է ի գիտություն: | ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N1206-Ա որոշմամբ հավանության է արժանացել ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ), որով լիազորվել է ՀՀ կառավարությանը՝ սահմանել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը: Ըստ այդմ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և շահագրգիռ մարմինների հետ քննարկման փուլում է գտնվում «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: |