Հիշել նախագիծը

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Համատիրությունների զարգացման ասոցիացիա 08.10.2022 12:20:35 Օրենքի փոփոխությամբ անհասկանալի և անորոշ է 4) բազմաբնակարան շենքերի միասնական համակարգված տեղեկատվական բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը համայնքներից և ներկայացումը պետական կառավարման լիազոր մարմին. կետը: Ինչ է նշանակում միասնական տեղեկատվական համակարգ: Կամ նշել իրավական ակտը, կամ դարձնել որոշակի: Համատիրությունների զարգացման ասոցիացիա Ընդունվել է ի գիտություն: ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N1206-Ա որոշմամբ հավանության է արժանացել ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ), որով լիազորվել է ՀՀ կառավարությանը՝ սահմանել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը: Ըստ այդմ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և շահագրգիռ մարմինների հետ քննարկման փուլում է գտնվում «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: