Добавить в избранное

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում`

  • պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում,
  • բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի շրջանակի սահմանում,
  • բազմաբնակարան շենքի կառուցումից և բնակարանների վաճառքից հետո ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառուցապատողի կողմից շենքի սեփականատերերին փոխանցման հետ կապված հարցերի կանոնակարգում,
  • բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում:
  • Обсуждалось

    29.09.2022 - 14.10.2022

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4456

Принт

Предложения

Համատիրությունների զարգացման ասոցիացիա

08.10.2022

Օրենքի փոփոխությամբ անհասկանալի և անորոշ է 4) բազմաբնակարան շենքերի միասնական համակարգված տեղեկատվական բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը համայնքներից և ներկայացումը պետական կառավարման լիազոր մարմին. կետը: Ինչ է նշանակում միասնական տեղեկատվական համակարգ: Կամ նշել իրավական ակտը, կամ դարձնել որոշակի: Համատիրությունների զարգացման ասոցիացիա

Узнать больше