Добавить в избранное

Проект не принят

«ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի _____ -ի N __ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 65-րդ և 72-րդ հոդվածները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի  N895  որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․

1) որոշման հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածներով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքի 65-69-րդ հոդվածներով» բառերով․

2) որոշման հավելվածը լրացնել 31-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«31․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ենթարկվել մշակման/վերամշակման, Հայաստանի Հանապետությունից արտահանման դեպքում թույլատրվում է ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում  հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝ ծագման հավաստագիր (ծագման հայտարարագիր), հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր։

Ապրանքի ծագման հավաստման անհրաժեշտության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների այլ երկրների տարածք արտահանման շրջանակներում, թույլատրվում է համապատասխան ձևի հավաստագրի տրամադրում՝  ապրանքի ծագման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել (ձևակերպվել) են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Обсуждалось

    12.09.2022 - 30.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2766

Принт

Связанные документы / ссылки