Проект не принят
«ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
2 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը
ՀՀ տարածքից ապրանքների արտահանման ժամանակ, որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում տրամադրել ծագման երկրի հավաստագրին փոխարինող փաստաթուղթ/ հավաստագիր այն ապրանքների համար, որոնք ներմուծվել են ՀՀ և ՀՀ տարածքում չեն ենթարկվել մշակման/վերամշակման։
Ներկայումս այս գործընթացը կարգավորվում է միայն 2009 թվականի նոյեմբերի 20-ի «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» Համաձայնագրով հաստատված կանոններով, որոնք գործում են նաև ԵԱՏՄ երկրների միջև վարվող փոխադարձ առևտրի դեպքում։ ՀՀ ներմուծվող և հետագայում ՀՀ-ից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների ծագումը հավաստող ՀՀ լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրման համար ՀՀ օրենսդրությամբ կարգավորում սահմանված չէ և այդ գործընթացը կարգավորվում է միայն նշյալ Համաձայնագրի դրույթներով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշումը լրացնել նոր կետով, համաձայն որի ՀՀ ներմուծված և ՀՀ տարածքից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար կթույլատրվի ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում՝ բացառապես ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթղթերի առկայության պարագայում (ծագման հավաստագիր, հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր), որոնք տրվել /ձևակերպվել/ են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտնորը և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդումումը կկանոնակարգի ՀՀ տարածքից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների ծագման հավաստագրի տրամադրման գործընթացը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա արտահանման գործընթացի վրա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
12.09.2022 - 30.09.2022
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2760
Принт