The project has not been accepted
«ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
2 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի _____ -ի N __ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 65-րդ և 72-րդ հոդվածները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․
1) որոշման հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածներով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքի 65-69-րդ հոդվածներով» բառերով․
2) որոշման հավելվածը լրացնել 31-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«31․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ենթարկվել մշակման/վերամշակման, Հայաստանի Հանապետությունից արտահանման դեպքում թույլատրվում է ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝ ծագման հավաստագիր (ծագման հայտարարագիր), հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր։
Ապրանքի ծագման հավաստման անհրաժեշտության պարագայում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների այլ երկրների տարածք արտահանման շրջանակներում, թույլատրվում է համապատասխան ձևի հավաստագրի տրամադրում՝ ապրանքի ծագման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել (ձևակերպվել) են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
12.09.2022 - 30.09.2022
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2753
Print