Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:43:48 Առաջարկում ենք լրացնել նախագիծը հիմնավորող փաթեթը՝ հավելյալ հիմնավորելու ծրագրի նոր խմբագրությամբ հաստատման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ. ապրիլի 2-ի N 432-Լ որոշման առկայությունը։ Առաջարկությունը հստակեցման կարիք ունի։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:44:08 Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Առաջարկը չի ընդունվել, այն նպատակահարմար չէ։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:44:31 Ծրագրի ակնկալվող արդյունքների առաջին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) հաստատություններից երեխաների դուրսբերում և ընտանիքում խնամքի և դաստիարակության կազմակերպում.»։ Առաջարկը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ոչ բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ընտանիքներ, ուստի միայն «վերադարձ» եզրը կիրառելի չէ։ Առաջարկն ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ իրականացնել ամբողջ նախագծում։ Առաջարկը չի ընդունվել, նախագիծը ներառում է ներկայացված առաջարկությունները։
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:44:46 «Ծրագրի շահառուները» հատվածի 3-րդ ենթակետում սահմանված են սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որոնց մատուցման տևողությունը նախատեսված է «մինչև 12 ամիս»։ Առաջարկում ենք «, որոնց մատուցման տևողությունը մինչև 12 ամիս է» բառերը, և ծառայությունը նախատեսել ըստ կարիքի, քանի որ դեռահասության շրջանում երեխաների նոր միջավայրում հարմարվելը և ընտանիք վերադառնալը կարող է պահանջել ավելի երկար աշխատանք, քան նախատեսված 12 ամիսն է։ Առաջարկը չի ընդունվել, նախագծում նշված ժամկետն իրատեսական է ցանկալի արդյունքին հասնելու համար։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:45:08 Հաստատություններում խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք ապահովող միջոցառումների իրականացման քայլերը սահմանելուց բացի՝ անդրադառնալ նաև հաստատություններում խնամվող այն երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում կազմակերպելուն, որոնք չունեն կենսաբանական ընտանիքներին։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ հաստատություններում խնամվող կենսաբանական ընտանիքներ չունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում կազմակերպելու նպատակով իրականացվում է երեխայի խնամքի այլընտրանքային ծառայությունների կազմակերպման միջոցով (որդեգրում, խնամակալություն կամ հոգաբարձություն, խնամատար ընտանիք և այլն)։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:45:26 Առաջարկում ենք երեխաների հաստատությունների դուրս բերումը իրականացնել անհատական պլանների մշակման, իրականացման և մշտադիտարկման հիման վրա։ Առաջարկը չի ընդունվել, աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են Ձեր կողմից նշված մեխանիզմով։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:45:41 Նախագծով անհրաժեշտ է անդրադառնալ նաև ապաինստիտուցիոնալացման հետևյալ բաղադրիչներին՝ հաղորդակցություն և իրազեկվածության բարձրացում, ապաինստիտուցիոնալացման իրականացման (գործընթացների ղեկավարման) մեխանիզմի առկայություն, ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների՝ հաստատություններից համայնքային ենթակառուցվածքներ տեղափոխելու պլանավորում և իրականացում, աշխատուժի զարգացում և ռեսուրսների բաշխում, մշտադիտարկում և գնահատում, ներառյալ տվյալների համակարգված հավաքում և վերլուծություն։ Ձեր առաջարկը հստակեցման կարիք ունի։