ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (լիազորող նորմեր):
Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է Որոշումը և հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել լիազորող նորմ Որոշման ընդունման համար, ինչպես նաև՝
- սահամանել, որ որոշմամբ նախատեսված ծառայությունները 2020 թվականից իրականացվում են բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ հասարակական կազմակերպությունների կողմից պատվիրակման միջոցով.
-լրացնել Ծրագրի շահառուների ցանկը.
-վերանայել Ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումները.
-կարգավորել ծրագրի իրականացման համար հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները.
- հաստատել ՀՀ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող պետական հաստատությունների ցանկը.
- իրականացնել այլ փոփոխություններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագիծն ընդունվելուց հետո՝
-Որոշումը կապահովվի համապատասխան լիազորող նորմով.
-կընդլայնվի ծրագրի շահառուների ցանկը.
-ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումները կլինեն առավել հստակ և արդյունավետ.
-կհստակեցվի ծրագրի իրականցման կարգը և այլն:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը: Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման Հավելվածի համաձայն՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացման ու ներդաշնակ զարգացմանն ուղղված քաղաքականության շնորհիվ շարունակվելու է իրականացվել երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններից դուրսբերումը և ընտանիքի հետ վերամիավորումը: