Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:43:48 | Առաջարկում ենք լրացնել նախագիծը հիմնավորող փաթեթը՝ հավելյալ հիմնավորելու ծրագրի նոր խմբագրությամբ հաստատման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ. ապրիլի 2-ի N 432-Լ որոշման առկայությունը։ | Առաջարկությունը հստակեցման կարիք ունի։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:44:08 | Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ | Առաջարկը չի ընդունվել, այն նպատակահարմար չէ։ | |
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:44:31 | Ծրագրի ակնկալվող արդյունքների առաջին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) հաստատություններից երեխաների դուրսբերում և ընտանիքում խնամքի և դաստիարակության կազմակերպում.»։ Առաջարկը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ոչ բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ընտանիքներ, ուստի միայն «վերադարձ» եզրը կիրառելի չէ։ Առաջարկն ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ իրականացնել ամբողջ նախագծում։ | Առաջարկը չի ընդունվել, նախագիծը ներառում է ներկայացված առաջարկությունները։ | |
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:44:46 | «Ծրագրի շահառուները» հատվածի 3-րդ ենթակետում սահմանված են սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որոնց մատուցման տևողությունը նախատեսված է «մինչև 12 ամիս»։ Առաջարկում ենք «, որոնց մատուցման տևողությունը մինչև 12 ամիս է» բառերը, և ծառայությունը նախատեսել ըստ կարիքի, քանի որ դեռահասության շրջանում երեխաների նոր միջավայրում հարմարվելը և ընտանիք վերադառնալը կարող է պահանջել ավելի երկար աշխատանք, քան նախատեսված 12 ամիսն է։ | Առաջարկը չի ընդունվել, նախագծում նշված ժամկետն իրատեսական է ցանկալի արդյունքին հասնելու համար։ | |
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:45:08 | Հաստատություններում խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք ապահովող միջոցառումների իրականացման քայլերը սահմանելուց բացի՝ անդրադառնալ նաև հաստատություններում խնամվող այն երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում կազմակերպելուն, որոնք չունեն կենսաբանական ընտանիքներին։ | Առաջարկը չի ընդունվել, քանի որ հաստատություններում խնամվող կենսաբանական ընտանիքներ չունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում կազմակերպելու նպատակով իրականացվում է երեխայի խնամքի այլընտրանքային ծառայությունների կազմակերպման միջոցով (որդեգրում, խնամակալություն կամ հոգաբարձություն, խնամատար ընտանիք և այլն)։ | |
6 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:45:26 | Առաջարկում ենք երեխաների հաստատությունների դուրս բերումը իրականացնել անհատական պլանների մշակման, իրականացման և մշտադիտարկման հիման վրա։ | Առաջարկը չի ընդունվել, աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են Ձեր կողմից նշված մեխանիզմով։ | |
7 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 29.08.2022 15:45:41 | Նախագծով անհրաժեշտ է անդրադառնալ նաև ապաինստիտուցիոնալացման հետևյալ բաղադրիչներին՝ հաղորդակցություն և իրազեկվածության բարձրացում, ապաինստիտուցիոնալացման իրականացման (գործընթացների ղեկավարման) մեխանիզմի առկայություն, ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների՝ հաստատություններից համայնքային ենթակառուցվածքներ տեղափոխելու պլանավորում և իրականացում, աշխատուժի զարգացում և ռեսուրսների բաշխում, մշտադիտարկում և գնահատում, ներառյալ տվյալների համակարգված հավաքում և վերլուծություն։ | Ձեր առաջարկը հստակեցման կարիք ունի։ |