ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշ ում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպման (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելման ծրագիրը հաստատելու մասին» N 743-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2014 թվականի N 743-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող պետական հաստատությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված հաստատություններում ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կազմման գործընթացի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդային փաթեթի կազմը և դրա չափաքանակը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 17-ի N 743-Ն որոշման
|
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի Հանրապետությունում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական նպատակը երեխաների որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ և լիարժեք քաղաքացի կայանալու գործընթացին աջակցելն է` սոցիալական իրավունքների արդյունավետ իրացման նախապայմանների ձևավորման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավման և նրանց՝ հասարակության մեջ ներառման միջոցով: Ոլորտի քաղաքականության հիմնական գերակայություններից է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:
- Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2006 թվականից իրականացնում է Հայաստանի Հանրապետության երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում (այսուհետ` հաստատություն) խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ: 2020 թվականից ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ ոլորտային հասարակական կազմակերպություններին պետության կողմից պատվիրակման միջոցով։
- ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Ծրագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ապահովումն է ընտանիքում՝ ցերեկային խնամքի և այլ ծառայությունների տրամադրման միջոցով:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
- Ծրագրից ակնկալվող արդյունքներն են`
1) հաստատություններից երեխաների վերադարձն ընտանիք.
2) երեխաների մուտքի կանխարգելումը հաստատություններ.
3) երեխայի և նրա ընտանիքի կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարումը՝ այդ թվում սոցիալական վիճակի բարելավման միջոցով։
- ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
- Ծրագրի շահառուներն են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկի հաստատություններում խնամվող երեխաները և նրանց ընտանիքները.
2) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի երեխաները, որոնց ծնողները (կամ միակ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը) դիմել են երեխային հաստատություն տեղավորելու համար.
3) այն երեխաները, ովքեր հաստատությունից վերադարձել են ընտանիք և անհատական սոցիալական ծրագրի մոնիթորինգի արդյունքների համաձայն կարիք ունեն ստանալու սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ, որոնց մատուցման տևողությունը մինչև 12 ամիս է.
4) այն երեխաները, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում և ունեն ցերեկային խնամքի կենտրոնում մասնագիտական աջակցություն ստանալու անհրաժեշտություն:
- ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումներն են`
1) սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում.
2) կրթական գործընթացում ընդգրկելու նպատակով աջակցություն (ուղղորդում)` հանրակրթական ուսումնական հաստատությունում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու իրավունքն իրացնելու կամ բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելու նպատակով.
2) ծրագրում ընդգրկված շահառուներին աջակցություն` նրանց ընտանիքներին միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն), մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ ուղղորդելու միջոցով.
3) շահառուների ընտանիքների չափահաս աշխատանք փնտրող անդամներին ուղղորդում տարածքային կենտրոն` զբաղվածության ծրագրերում ընդգրկելու նպատակով:
- Հաստատություններում խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք ապահովող միջոցառումների իրականացման քայլերն են`
1) հաստատություններում գտնվող երեխաների տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն և նրանց կարիքների գնահատում.
2) շահառուների ընտանիքներ տունայցի կազմակերպում ընտանիքի գտնվելու վայրի տարածքային կենտրոնի հետ համատեղ.
3) շահառուների սոցիալական կարիքների գնահատում.
4) գնահատված կարիքների հիման վրա տարածքային կենտրոնի հետ ծրագրի շահառուների ընտրություն.
5) ծրագրի ընտրված շահառուների և երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետների կամ կառույցների (խնամակալության և հոգաբարձության մարմին, ուսումնական հաստատություն, մարզպետարան, Երևանում՝ Երևանի քաղաքապետարան, տարածքային կենտրոն և այլն) հետ աշխատանքների կազմակերպում.
6) ծրագրի շահառուների՝ ընտանիքների, ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի, առողջապահական հաստատության, տարածքային կենտրոնի, մարզպետարանի, Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ վերամիավորման նպատակով անհատական սոցիալական ծրագրի մշակում և իրականացում:
- Ծրագրի շահառուի մուտքը հաստատություններ կանխարգելման միջոցառումների իրականացման քայլերն են`
1) ընտանիքի գտնվելու վայրի տարածքային կենտրոնի հետ համատեղ սույն ծրագրի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված շահառուների ընտանիքների ուսումնասիրություն և սոցիալական կարիքների գնահատում.
2) շահառուների ընտրություն.
3) շահառուների անհատական սոցիալական ծրագրի մշակում և իրականացում:
- Շահառուների սոցիալական կարիքների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444-Ն որոշմամբ:
- Սույն ծրագրի 5-րդ կետով նախատեսված երեխաներին ծրագրի շրջանակներում տրամադրվում է նախատեսված սննդային փաթեթ:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
- Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին` հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով, որոնց հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքում է պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման համաձայն հավաստագրված և դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, որի շրջանակներում կհաստատվի սույն ծրագրից բխող, սակայն տվյալ տարվա ընթացքում լրացուցիչ կարիքահեն գործողություններ ևս բովանդակող միջոցառումների նկարագիրը: Ծրագրի կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
|
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 17-ի N 743-Ն որոշման
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ պետական ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ
|
Հաստատության անվանումը
|
1.
|
«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ
|
2
|
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ
|
3
|
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ
|
4
|
«Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ
|
5
|
«Խարբերդի մասնագիտացված մանակտուն» ՊՈԱԿ
|