ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——————— 2022 թվականի N ——— Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերի, 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի 50-րդ և 51-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի արտադրանքների փոխադրման արգելքը տարածվում է նաև սնդիկի հավելիչով արտադրանքների Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության երկրներ փոխադրման և Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրման վրա։
- Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում՝
- սնդիկի հավելիչով այն արտադրանքների վրա, որոնց ուղեկցող փաստաթղթերում առկա են հայտատուի տեղեկանքը՝ քաղաքացիական պաշտպանության նպատակով արտադրանքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորմամբ, և արտակարգ իրավիճակների նախարարության գրավոր համաձայնությունը տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման վերաբերյալ՝ տրված հայտատուի գրավոր դիմումի հիման վրա,
- սնդիկի հավելիչով այն արտադրանքների վրա, որոնց ուղեկցող փաստաթղթերում առկա են հայտատուի տեղեկանքը՝ ռազմական նպատակով արտադրանքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորմամբ, և պաշտպանության նախարարության գրավոր համաձայնությունը տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման վերաբերյալ՝ տրված հայտատուի գրավոր դիմումի հիման վրա,
- սնդիկի հավելիչով այն արտադրանքների վրա, որոնց ուղեկցող փաստաթղթերում առկա են հայտատուի տեղեկանքը հետազոտությունների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ օգտագործման նպատակով արտադրանքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորմամբ, և էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությունը տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման վերաբերյալ՝ տրված հայտատուի գրավոր դիմումի հիման վրա,
- սույն որոշման հավելվածի աղյուսակի 3-րդ և 4-րդ կետերում նշված արտադրանքների վրա, որոնք ուղեկցվում են «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ)։
- սույն որոշման հավելվածի աղյուսակի 5-րդ և 6-րդ կետերում նշված արտադրանքների վրա, որոնք ուղեկցվում են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր, իսկ մանկական կոսմետիկայի և նանոնյութերի օգտագործմամբ արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրանքի պետական գրանցման վկայական)։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքների արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
———- N —Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
NN |
Արտադրանքի անվանումը |
Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
1. |
Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային |
8506 30 000 0 |
2. |
Սնդիկային լամպեր |
8539 32 200 1 |
3. |
Լյումինեսցենտային լամպեր |
8539 31 100 0 8539 31 900 0 |
4. |
Բարձր ճնշման նատրիումային լամպեր |
8539 32 200 9 |
5. |
Կոսմետիկական, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից) |
3304 10 000 0 3304 20 000 0 3304 30 000 0 3304 91 000 0 3304 99 000 0 |
6. |
Օճառ, որպես օճառ օգտագործվող մակերութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ |
3401 11 000 1 3401 11 000 9 3401 19 000 0 3401 20 100 0 3401 20 900 0 3401 30 000 0 |
7. |
Սնդիկ պարունակող մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է |
8506
|
8. |
Սնդիկ պարունակող անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով |
8536 |
9. |
Սնդիկ պարունակող պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ |
3808 |
10. |
Սնդիկ պարունակող ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ՝ - բարոմետրեր - հիգրոմետրեր - մանոմետրեր - ջերմաչափեր - սֆիգմոմանոմետրեր |
9025 80 200 0 9025 80 800 0 9026 20 800 0 9026 20 400 0 9025 11 9018 90 100 0 |
- Սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի (արտադրանքի) նկարագրով:
-
Обсуждалось
10.08.2022 - 31.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3646
Принт