Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2022 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սնդիկի  մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերի, 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի 50-րդ և 51-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից  և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի արտադրանքների փոխադրման արգելքը տարածվում է նաև սնդիկի հավելիչով արտադրանքների Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության երկրներ փոխադրման և Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրման վրա։
  3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում՝
  • սնդիկի հավելիչով այն արտադրանքների վրա, որոնց ուղեկցող փաստաթղթերում առկա են հայտատուի տեղեկանքը՝ քաղաքացիական պաշտպանության նպատակով արտադրանքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորմամբ, և արտակարգ իրավիճակների նախարարության գրավոր համաձայնությունը տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման վերաբերյալ՝ տրված հայտատուի գրավոր դիմումի հիման վրա,
  • սնդիկի հավելիչով այն արտադրանքների վրա, որոնց ուղեկցող փաստաթղթերում առկա են հայտատուի տեղեկանքը՝ ռազմական նպատակով արտադրանքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորմամբ, և պաշտպանության նախարարության գրավոր համաձայնությունը տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման վերաբերյալ՝ տրված հայտատուի գրավոր դիմումի հիման վրա,
  • սնդիկի հավելիչով այն արտադրանքների վրա, որոնց ուղեկցող փաստաթղթերում առկա են հայտատուի տեղեկանքը հետազոտությունների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ օգտագործման նպատակով արտադրանքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորմամբ, և էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությունը տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման վերաբերյալ՝ տրված հայտատուի գրավոր դիմումի հիման վրա,
  • սույն որոշման հավելվածի աղյուսակի 3-րդ և 4-րդ կետերում նշված արտադրանքների վրա, որոնք ուղեկցվում են «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ)։
  • սույն որոշման հավելվածի աղյուսակի 5-րդ և 6-րդ կետերում նշված արտադրանքների վրա, որոնք ուղեկցվում են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր, իսկ մանկական կոսմետիկայի և նանոնյութերի օգտագործմամբ արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրանքի պետական գրանցման վկայական)։

 

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքների արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
———-  N —Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

NN

Արտադրանքի անվանումը

Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

1.

Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային

8506 30 000 0

2.

Սնդիկային լամպեր

8539 32 200 1

3.

Լյումինեսցենտային լամպեր

8539 31 100 0

8539 31 900 0

4.

Բարձր ճնշման նատրիումային լամպեր

8539 32 200 9

5.

Կոսմետիկական, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից)

3304 10 000 0

3304 20 000 0

3304 30 000 0

3304 91 000 0

3304 99 000 0

6.

Օճառ, որպես օճառ օգտագործվող մակերութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ

3401 11 000 1

3401 11 000 9

3401 19 000 0

3401 20 100 0

3401 20 900 0

3401 30 000 0

7.

Սնդիկ պարունակող մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային  կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է

8506

 

8.

Սնդիկ պարունակող անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով

8536

9.

Սնդիկ պարունակող պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ

3808

10.

Սնդիկ պարունակող ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ՝

- բարոմետրեր

- հիգրոմետրեր

- մանոմետրեր

- ջերմաչափեր

- սֆիգմոմանոմետրեր

 

9025 80 200 0

9025 80 800 0

9026 20 800 0

9026 20 400 0

9025 11

9018 90 100 0

 

  1. Սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի (արտադրանքի) նկարագրով:

 

 

  • Քննարկվել է

    10.08.2022 - 31.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3652

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ