Добавить в избранное

В стадии разработки

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և անօրինական փոխադրումները կանխարգելելու նպատակով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտի որևէ կարգավում առկա չէ։ Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարագավորումների բացակայության պատճառով։

Ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները:

Ոլորտում բացակայում են վերահսկողական մեխանիզմները: Էլեկտրոնային հարթակով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը չի կանոնակարգվում, քանի որ նրանց գործունեությունը սահմանված չէ որպես տնտեսական գործունեության տեսակ:

Բացի այդ, ներկայումս 6-8 նստատեղով թեթև մարդատար ավտոմոբիլով ֆիզիկական անձանց կողմից միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներով ցածր սակագներով կանոնավոր փոխադրումներ են իրականացվում, ինչը հանգեցնում է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում գործունեություն իրականացնողների արդարացի դժգոհությունը: Ուղևորահոսքի նվազեցման արդյունքում կազմակերպությունները հրաժարվում են կանոնավոր երթուղիների սպասարկումից, ինչը խոչընդոտում է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպմանը:

Տաքսի ծառայություն մատուցողների կողմից կանոնավոր երթուղիների ուղևորներին երթուղիների սկզբնակետում հավաքրումը հանգեցնում է ուղևորահոսքի նվազեցմանը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։

Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որևէ հարկային պարտավորություն չունեն և անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1.սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացությունը․

  1. էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կանոնակարգել <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքով․
  2. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ․

4․ վերանայել <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կանոնավոր ուղևորափոխադրումների արտոնագրի տրամադրման գործընթացը․

5․սահմանվում են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, որի հաշվարկը հնարավոր չէ ներկայացնել, քանի որ բացակայում է էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայությունների մատուցման վերաբերյալ վիճակագրական տվյալները։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    27.07.2022 - 14.08.2022

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5008

Принт

Предложения

Վանիկ Մարգարյան

14.08.2022

Նախագիծը առաջարկում է պետական տուրքի սահմանում մեկ պատվերից 100 ՀՀ դրամի չափով` անկախ պատվերի ընդհանուր արժեքից կամ տևողությունից: Պետական տուրքի չափը զգալի է, մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ չկան որևէ տնտեսական փաստարկներ այդ չափի սահմանման հետ կապված: Այս առաջարկվող պետական տուրքը փաստացի հանդիսանում է այլընտրանք էլեկտրոնային հարթակներով տրվող պատվերներով անհատ վարորդների կողմից մատուցվող տաքսի ծառայության հարկմանը: Սակայն նման տուրքի չափը չի համապատասխանում հարկային բեռի արդարության ու համաչափության սկզբունքներին և չի արտացոլում վարորդների և շուկայի մյուս մասնակիցների իրական եկամուտը: Նման պետական տուրքը կարող է էականորեն ազդել ստվերային շուկայի ավելացման վրա, քանի որ վարորդները կարող են դադարեցնել էլեկտրոնային հարթակների հետ համագործակցությունը՝ խուսափելով պետական տուրքի վճարման անհրաժեշտությունից: Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում ենք նվազեցնել առաջարկվող պետական տուրքի չափը: Յանդեքս.Տաքսի ներկայացուցիչ Վանիկ Մարգարյան

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

12.08.2022

6. Սահմանված չեն վերահսկողության մեխանիզմները, կարծում ենք որ օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները չեն կանոնակարգի դաշտը, այն ինչպես ներկայումս այնպես էլ՝ կմնա անվերահսկելի։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

12.08.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 5. Որևէ անդրադարձ չի կատարված էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացման ժամանակ անվտանգության գործոնների պահպանման նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Узнать больше