ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածի «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետևյալ բովանդակությամբ.
«էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ձևակերպման և փոխանցման ծառայությունների մատուցում>>։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «առանձին պատվերներով ավտոբուսներով» բառերից հետո լրացնել «կամ թեթև մարդատար ավտոմոբիլներով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի`
- Վերնագրից <<Ավտոբուսային>> բառը հանել։
2) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ․
<<5․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող են իրականացնել <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքի պահանջներին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնակատերերը։
6․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնից ստանալ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք:
- Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին և պետական եկամուտների ոլորտի լիազոր մարմնին առցանց տրամադրում են հասանելիություն ձևակերպված պատվերների մասով իրենց տվյալների բազային՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազային հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
- Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն յուրաքանչյուր փոխադրման համար՝
1) պետական տուրքի գանձումը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով.
2) պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրումը ուղևորին։>>։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի <<Գործունեության այլ բնագավառներ>> բաժինը լրացնել նոր 11-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
<<
11.
|
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցում
|
ԿՄ
|
-
|
-
|
>>
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.7-րդ հոդվածի՝
- 1-ին և 11-րդ մասերից «միջմարզային, ներմարզային,»բառերը հանել․
2) 6-րդ և 7-րդ մասերից «միջմարզային, ներմարզային և» բառերը հանել․
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներհամայնքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.
1) Երևան քաղաքում՝ 1.0,
2) այլ համայնքներում՝ 0.5:»:
Հոդված 2. 20-րդ հոդվածը լրացնել նոր 58-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«58․
|
Թեթև մարդատար ավտոմեքենաներով Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար
|
բազային տուրքի
0,1-ապատիկի չափով»
|
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.12–րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ և 3-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ՝
«2․Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրքի գանձումը չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար պատվերի ուղևորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից: