ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և անօրինական փոխադրումները կանխարգելելու նպատակով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտի որևէ կարգավում առկա չէ։ Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարագավորումների բացակայության պատճառով։
Ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները:
Ոլորտում բացակայում են վերահսկողական մեխանիզմները: Էլեկտրոնային հարթակով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը չի կանոնակարգվում, քանի որ նրանց գործունեությունը սահմանված չէ որպես տնտեսական գործունեության տեսակ:
Բացի այդ, ներկայումս 6-8 նստատեղով թեթև մարդատար ավտոմոբիլով ֆիզիկական անձանց կողմից միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներով ցածր սակագներով կանոնավոր փոխադրումներ են իրականացվում, ինչը հանգեցնում է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում գործունեություն իրականացնողների արդարացի դժգոհությունը: Ուղևորահոսքի նվազեցման արդյունքում կազմակերպությունները հրաժարվում են կանոնավոր երթուղիների սպասարկումից, ինչը խոչընդոտում է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպմանը:
Տաքսի ծառայություն մատուցողների կողմից կանոնավոր երթուղիների ուղևորներին երթուղիների սկզբնակետում հավաքրումը հանգեցնում է ուղևորահոսքի նվազեցմանը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։
Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որևէ հարկային պարտավորություն չունեն և անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1.սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացությունը․
- էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կանոնակարգել <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքով․
- Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ․
4․ վերանայել <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կանոնավոր ուղևորափոխադրումների արտոնագրի տրամադրման գործընթացը․
5․սահմանվում են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, որի հաշվարկը հնարավոր չէ ներկայացնել, քանի որ բացակայում է էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայությունների մատուցման վերաբերյալ վիճակագրական տվյալները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի։