Добавить в избранное

ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ կառավարության «Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի բացերը լրացնելու և <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովմամբ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված արևելյան գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումներով սահմանված է թվային տախոգրաֆի համակարգի ԵՄ կանոնակարգերի պահանջների ամբողջական մոտարկում։ Այդ նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-420-Ն օրենքը, որով համապատասխան  փոփոխություններ են կատարվել միջպետական փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի կիրառման գործընթացում։ Անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտի ընդունում։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան պետք է սահմանվեն թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թվային տախոգրաֆների ոլորտի կանոնակարգում, թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջների սահմանում։

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ,26-րդ,27-րդ և 29-րդ կետերի կատարում:

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    11.05.2022 - 31.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3529

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

Որոշման նախագծով սահմանվող թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները թերի են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջազգային պրակտիկայում արդեն իսկ կիրառվում են նոր սերնդի՝ սմարթ տախոգրաֆներ, որոնց՝ ներկայացվող նախագիծը ընդհանրապես անդրադարձ չի կատարում։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թվային տախոգրաֆին ներկայացվող պահանջների սահմանումը նպատակահարմար չէ, քանի որ դրանց ներկայացվող պահանջները սահմանված են միջազգային չափանիշներով և ստանդարտներով, ինչպես նաև ընդունված է որ թվային տախոգրաֆների տիպերը հաստատման ենթակա են միջազգային համապատասխան կառույցի կողմից։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

ՀՀ թվային տախոգրաֆների քարտերի ձևերը և դրանց ներկայացվող պահանջները շատ ավելի մանրամասն սահմանված են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ միջազգային չափանիշներին համապատասխան և թվային տախոգրաֆի քարտերը մինչև 2021 թվականը թողարկվել և տրամադրվել են տվյալ պահանջներին համապատասխան։

Узнать больше