Добавить в избранное

ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 Հայաստանի Հանրապետության կառավարության «Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման հիմնավորման կարգավորման նպատակը և բնույթը բաժնում նշված է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականից մինչ այսօր ՀՀ փոխադրողներին, վարորդներին, արհեստանոցներին չի տրամադրում թվային տախոգրաֆի քարտեր, արդյոք նախարարության նման գործունեությունը նույնպես միտված է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։ Նման գործելաոճը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում ավտոտրանսպորտով միջազգային փոխադրումներ իրականացնող ՀՀ փոխադրողներին։ Միաժամանակ թվային տախոգրաֆների քարտերի տրամադրման կարգը նույնպես սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ։ Հետևաբար ինչ արժեք կամ իմաստ ունի նոր որոշման մշակումը կամ ընդունումը, մեկ է ոչ ՀՀ կառավարության որոշման պահանջն է տվյալ բնագավռում կատարվում, ոչ էլ միջազգային չափանիշներն են տեղայնացվում, ավելին ձևավորված համակարգն է քանդվում։ Թվային տախոգրաֆի քարտերի տրամադրման գործընթացն իրականացվում է Գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված գնման գործընթացով։ 2021-2022թթ․ ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքենրի նախարարության կողմից բազմիցս կազմակերպված մրցույթների արդյունքում հաղթող չի ճանաչվել։
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 ՀՀ թվային տախոգրաֆների քարտերի ձևերը և դրանց ներկայացվող պահանջները շատ ավելի մանրամասն սահմանված են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ միջազգային չափանիշներին համապատասխան և թվային տախոգրաֆի քարտերը մինչև 2021 թվականը թողարկվել և տրամադրվել են տվյալ պահանջներին համապատասխան։ Թվային տախոգրաֆի քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 10․03․2011թ․ N 231-Ն որոշմամբ
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թվային տախոգրաֆին ներկայացվող պահանջների սահմանումը նպատակահարմար չէ, քանի որ դրանց ներկայացվող պահանջները սահմանված են միջազգային չափանիշներով և ստանդարտներով, ինչպես նաև ընդունված է որ թվային տախոգրաֆների տիպերը հաստատման ենթակա են միջազգային համապատասխան կառույցի կողմից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թվային տախոգրաֆին ներկայացվող պահանջները սահմանվում են <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի ՀՕ-314-Ն 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման նպատակով։
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 Որոշման նախագծով սահմանվող թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները թերի են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջազգային պրակտիկայում արդեն իսկ կիրառվում են նոր սերնդի՝ սմարթ տախոգրաֆներ, որոնց՝ ներկայացվող նախագիծը ընդհանրապես անդրադարձ չի կատարում։ Նախագիծը մշակվել է ԵՄ իրավական կարգավորումներին համապատասխան։