Հիշել նախագիծը
ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման հիմնավորման կարգավորման նպատակը և բնույթը բաժնում նշված է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականից մինչ այսօր ՀՀ փոխադրողներին, վարորդներին, արհեստանոցներին չի տրամադրում թվային տախոգրաֆի քարտեր, արդյոք նախարարության նման գործունեությունը նույնպես միտված է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։ Նման գործելաոճը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում ավտոտրանսպորտով միջազգային փոխադրումներ իրականացնող ՀՀ փոխադրողներին։ Միաժամանակ թվային տախոգրաֆների քարտերի տրամադրման կարգը նույնպես սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ։ Հետևաբար ինչ արժեք կամ իմաստ ունի նոր որոշման մշակումը կամ ընդունումը, մեկ է ոչ ՀՀ կառավարության որոշման պահանջն է տվյալ բնագավռում կատարվում, ոչ էլ միջազգային չափանիշներն են տեղայնացվում, ավելին ձևավորված համակարգն է քանդվում։ | Թվային տախոգրաֆի քարտերի տրամադրման գործընթացն իրականացվում է Գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված գնման գործընթացով։ 2021-2022թթ․ ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքենրի նախարարության կողմից բազմիցս կազմակերպված մրցույթների արդյունքում հաղթող չի ճանաչվել։ | |
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 | ՀՀ թվային տախոգրաֆների քարտերի ձևերը և դրանց ներկայացվող պահանջները շատ ավելի մանրամասն սահմանված են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ միջազգային չափանիշներին համապատասխան և թվային տախոգրաֆի քարտերը մինչև 2021 թվականը թողարկվել և տրամադրվել են տվյալ պահանջներին համապատասխան։ | Թվային տախոգրաֆի քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 10․03․2011թ․ N 231-Ն որոշմամբ | |
3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 | Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թվային տախոգրաֆին ներկայացվող պահանջների սահմանումը նպատակահարմար չէ, քանի որ դրանց ներկայացվող պահանջները սահմանված են միջազգային չափանիշներով և ստանդարտներով, ինչպես նաև ընդունված է որ թվային տախոգրաֆների տիպերը հաստատման ենթակա են միջազգային համապատասխան կառույցի կողմից։ | Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թվային տախոգրաֆին ներկայացվող պահանջները սահմանվում են <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի ՀՕ-314-Ն 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման նպատակով։ | |
4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 16.05.2022 12:31:21 | Որոշման նախագծով սահմանվող թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները թերի են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջազգային պրակտիկայում արդեն իսկ կիրառվում են նոր սերնդի՝ սմարթ տախոգրաֆներ, որոնց՝ ներկայացվող նախագիծը ընդհանրապես անդրադարձ չի կատարում։ | Նախագիծը մշակվել է ԵՄ իրավական կարգավորումներին համապատասխան։ |