Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀՀ կառավարության «Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի բացերը լրացնելու և <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված արևելյան գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումներով սահմանված է թվային տախոգրաֆի համակարգի ԵՄ կանոնակարգերի պահանջների ամբողջական մոտարկում։ Այդ նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-420-Ն օրենքը, որով համապատասխան փոփոխություններ են կատարվել միջպետական փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի կիրառման գործընթացում։ Անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտի ընդունում։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան պետք է սահմանվեն թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թվային տախոգրաֆների ոլորտի կանոնակարգում, թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջների սահմանում։
Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ,26-րդ,27-րդ և 29-րդ կետերի կատարում: