Добавить в избранное

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 7-րդ մասում «փաստաթղթի» բառից հետո լրացնել «(եթե առկա է տարաժամկետ վճարման հիմքով գրավի սահմանափակում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարքի կնքման հետևանքով, ապա այդ գործարքի գնի ամբողջական վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում լրացնել նոր 3.1-ին մաս.

«3.1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաև գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը, եթե կնքվել է գույքի ձեռբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 22.1-ին կետում լրացնել նոր նախադասություն.

«Եթե  կնքվել է գույքի ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք, ապա սույն կետով նախատեսված դիմումների հետ պետական գրանցումն իրաականացնող լիազոր մարմին է ներկայացնում նաև գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հասվաստող փաստաթուղթը.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձնաց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր 7-րդ կետ.

«7) եթե կնքվել է բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածիի պահանջներին համապատասխանող գործարք, ապա այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի՝

1) 1.1-ին մասում լրացնել նոր նախադասություն.

 «Եթե կնքվել է տրանսպորտային միջոցի ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք, ապա  տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարված իրավունքի վերաբերյալ նախնական նշումը վերացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ գործարքի գնի ամբողջական վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերը:».

2) 2-րդ մասում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(տրանսպորտային միջոցի ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարքի դեպքում նաև այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը)» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

  • Обсуждалось

    18.04.2022 - 03.05.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Кадастр, Нотариальный

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3473

Принт

Предложения

Andranik Ghazaryan

23.04.2022

Անհրաժեշտ է օրենսդրական հիմք նախատեսել օնլայն համակարգերով կատարված վճարումների հանձնարարագրերը ներկայացնելիս նույնպես խնդիր չստեղծելու համար:

Արա Սաղումյան

20.04.2022

Անհասկանալի է, թե ինչու ներկայացված նախագծերով անդրադարձ չի կատարվել նաև բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման գործարքներին: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում...»: Հետևաբար, առաջարկում եմ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով. «1.1. եթե կնքվել է բաժնետոմսի (բաժնետոմսերի) ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածիի պահանջներին համապատասխանող գործարք, ապա Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացվում է այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը:»:

Узнать больше