Andranik Ghazaryan
23.04.2022
Անհրաժեշտ է օրենսդրական հիմք նախատեսել օնլայն համակարգերով կատարված վճարումների հանձնարարագրերը ներկայացնելիս նույնպես խնդիր չստեղծելու համար:
3 - За
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
2022 թվականի հունվարի 18-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվել են նաև կարգավորումներ, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև կնքվող որոշակի շեմը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Մասնավորապես, Օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ֆիզիկական անձանց միջև կնքվող՝ վերոնշյալ օրենքով սահմանված շեմը գերազանցող գործարքների դիմաց վճարումն անկանխիկ ձևով իրականացված լինելը հավաստիացնելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել որոշակի մեխանիզմներ հատկապես այն գործարքների մասով, որոնցից ծագող իրավունքները ենթակա են գրանցման: Այդ մեխանիզմների կիրառումը գործնականում կապահովի Օրենքի պահանջների կատարումը և կբարձրացնի անկանխիկ եղանակով իրականացվող վճարումների նկատմամբ հսկողության իրականացման արդյունավետությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձնանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթով առաջարկվում է նախատեսել Օրենքի պահանջների կատարման ապահովմանն ուղղված մեխանիզմներ:
Մասնավորապես, Նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.
1. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է.
- սահմանել գործարքն անկանխիկ եղանակով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ անշարժ գույքի սեփականության իրավունքի, դրա սահմանափակումների պետական գրանցում իրականացնելիս: Ընդ որում այդպիսի պահանջ առաջարկվում է նախատեսել անշարժ գույքի ձեռքբերման այն գործարքների մասով, որոնք համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:
- անշարժ գույքի նկատմամբ տարաժամկետ վճարման հիմքով գրանցված գրավի սահմանափակման դադարման պետական գրանցման համար սահմանել նաև Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջ:
2. ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էնոտարի համար սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումների հետ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է այն դեպքում, երբ կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման՝ Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք:
3. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերման գործարքի դեպքում այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերմամբ պայմանավորված սահմանափակ պատասխանտվության ընկերության նոր մասնակցի կամ մասնակցի բաժնեմասի փոփոխված (ավելացված) չափի պետական գրանցում իրականացնելիս այն գործարքների դեպքում, որոնք համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:
4. ««Ճանապարհայիներթևեկությանանվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.
- տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավատիրոջ անվամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշման առկայության դեպքում, երբ դիմում է ներկայացվում այդ նախնական նշումը վերացնելու համար, առաջարկվում է սահմանել այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի (այդ թվում՝ վճարման անդորրագրերի) ներկայացման պահանջ, եթե առկա է Օրենքի 5-րդ հոդվածին համապատասխանող գործարք.
- առաջարկվում է տրանսպորտային միջոցի ձեռքբերման գործարքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար սահմանել նաև այդ գործարքի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ այն դեպքում, երբ գործարքը համապատասխանում է Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Մշակված նախագծերի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների կատարման ապահովման մեխանիզմների սահմանմանը: Մասնավորապես, պետական գրանցում իրականացնող մարմինները (բաժնեմասի կամ դրա մասի դեպքում՝ Իրավաբանական անձանց պետական գրանցում, պետական մարմինների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմինը, անշարժ գույքի դեպքում՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը, տրանսպորտային միջոցի դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությունը) պետական գրանցում իրականացնելիս հնարավորություն կունենան հավաստիանալ, որ այն գործարքներով, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, ֆիզիկական անձանց կողմից պահպանված են Օրենքի պահանջները:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերով առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականի ծրագրի 6.8 կետից: Մասնավորապես, այդ կետով սահմանվում է հարկաբյուջետային քաղաքականությունը, որով նախատեսվում է կրճատել կանխիկի շրջանառությունը և խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը:
Обсуждалось
18.04.2022 - 03.05.2022
Тип
Закон
Область
Юстиция, Кадастр, Нотариальный
Министерство
Министерство юстиции
Просмотры 3475
Принт23.04.2022
Անհրաժեշտ է օրենսդրական հիմք նախատեսել օնլայն համակարգերով կատարված վճարումների հանձնարարագրերը ներկայացնելիս նույնպես խնդիր չստեղծելու համար:
20.04.2022
Անհասկանալի է, թե ինչու ներկայացված նախագծերով անդրադարձ չի կատարվել նաև բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման գործարքներին: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում...»: Հետևաբար, առաջարկում եմ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով. «1.1. եթե կնքվել է բաժնետոմսի (բաժնետոմսերի) ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածիի պահանջներին համապատասխանող գործարք, ապա Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացվում է այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը:»: