ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » _________ 2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ամբողջ տեքստում «հատուկ քննչական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 6-րդ կետում «քրեական գործի համարի ու նյութի» բառերը փոխարինել «քրեական վարույթի համարի» բառերով.
3) 7-րդ կետում՝
ա. 2-րդ պարբերությունից հանել «, կամ որոնք ստուգել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ և 183-րդ հոդվածների կարգով կամ որոնցով հարուցել է քրեական գործ» բառերը.
բ. 3-րդ պարբերությունում «դատախազի կողմից հարուցված գործերով ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները» բառերը փոխարինել «ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով դատախազի կողմից հանրային կարգով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ տվյալները» բառերով.
գ. 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քննչական կոմիտեն և հակակոռուպցիոն կոմիտեն տրամադրում են իրենց կողմից իրականացվող քրեական վարույթով ընտանիքում բռնության դեպքերի և դրանց ընթացքի վերաբերյալ տվյալները:».
4) 8-րդ կետում՝
ա. «դեպքերով» բառից հետո «(գործերով)» բառը փոխարինել «(վարույթներով)» բառով.
բ. «քրեական» բառից հետո «գործերով» բառը փոխարինել «վարույթներով» բառով.
5) Թերթիկ N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ:
«Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 1
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____
1. |
Դեպքի գրանցման համարը, օրը, |
|
|||||||||||||||||
2. |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով դատախազի կողմից հանրային կարգով քրեական հետապնդում իրականացնելու մասին տվյալ |
|
|||||||||||||||||
3. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) տվյալները |
|
|||||||||||||||||
անուն, ազգանուն, հայրանուն |
|
||||||||||||||||||
ծննդյան թիվը, սեռը |
|
||||||||||||||||||
տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը) |
|
||||||||||||||||||
տեղեկություններ կրթության վերաբերյալ |
Տարրա |
Հիմնական |
Միջնա |
Նախնական մասնագիտական |
Միջին |
Բարձ |
|||||||||||||
|
|
|
|
|
|
||||||||||||||
հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում |
|
||||||||||||||||||
հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ |
Այո |
Ոչ |
|||||||||||||||||
|
|
||||||||||||||||||
բնակության վայրի հասցե |
|
||||||||||||||||||
4. |
Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) տվյալները |
|
|||||||||||||||||
անուն, ազգանուն, հայրանուն |
|
||||||||||||||||||
ծննդյան թիվը, սեռը |
|
||||||||||||||||||
տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը |
|
||||||||||||||||||
տեղեկություններ կրթության վերաբերյալ |
Տարրա- |
Հիմնա- |
Միջնա- |
Նախ- |
Միջին մասնա-գիտա- |
Բարձրա- |
|||||||||||||
|
|
|
|
|
|
||||||||||||||
հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում |
|
||||||||||||||||||
հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ |
Այո |
Ոչ |
|||||||||||||||||
|
|
||||||||||||||||||
բնակության վայրի հասցե |
|
||||||||||||||||||
5. |
Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության) |
|
|||||||||||||||||
6. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության) |
|
|||||||||||||||||
7. |
Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը |
|
|||||||||||||||||
8. |
Ընտանիքում գործադրված բռնության տեսակը(ները) |
|
|||||||||||||||||
ֆիզիկական բռնություն (դրսևորումները/ պատճառած վնասի ծանրության աստիճանը) |
|
||||||||||||||||||
սեռական բռնություն (դրսևորումները) |
|
||||||||||||||||||
հոգեբանական բռնություն (դրսևորումները) |
|
||||||||||||||||||
տնտեսական բռնություն (դրսևորումները) |
|
||||||||||||||||||
անտեսում (դրսևորումները) |
|
||||||||||||||||||
9. |
Ընտանիքում բռնության գործադրումը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով, անմեղսունակության վիճակում, ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ |
ազդեցության տեսակ |
|||||||||||||||||
|
|||||||||||||||||||
|
|||||||||||||||||||
10. |
Բռնությունը հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը/ |
Ուղղորդող մարմին/ կազմակերպություն/ |
Ազգակցական կապ/ |
||||||||||||||||
|
|
||||||||||||||||||
11. |
Ուղղորդում ապաստարան |
Այո |
Ոչ |
||||||||||||||||
|
|
||||||||||||||||||
12. |
Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ) |
|
|||||||||||||||||
13. |
Բռնության գործադրման վայրը |
|
|||||||||||||||||
14. |
Բռնության գործադրման հաճախականությունը |
առաջին անգամ |
երկու և ավելի անգամ |
||||||||||||||||
|
|
||||||||||||||||||
15. |
Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք |
|
|||||||||||||||||
16. |
Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը/ները |
նախազգուշացում |
անհետաձգելի միջամտության որոշում |
պաշտպանական որոշում |
|||||||||||||||
|
|
|
|||||||||||||||||
17. |
Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները) |
|
|||||||||||||||||
18. |
Տեղեկություններ կիրառված պաշտպանության միջոցի, քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ |
Հիմք |
|||||||||||||||||
|
Կիրառվող պաշտպանության միջոցի ընթացք |
|
|||||||||||||||||
|
Քրեական հետապնդում չհարուցելը կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը |
Ռեաբիլիտացնող |
Ոչ ռեաբիլիտացնող |
Այդ թվում՝ ՀՀ ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ |
|||||||||||||||
|
|
|
|||||||||||||||||
|
Քրեական վարույթի նախաձեռնում |
ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը |
|||||||||||||||||
|
|||||||||||||||||||
|
Քրեական վարույթը նախաձեռնվել է տուժողի բողոքի հիման վրա |
Այո |
Ոչ |
||||||||||||||||
|
|
||||||||||||||||||
|
Քրեական վարույթի նախաձեռնում ՀՀ ՔՕ 508-րդ հոդվածով |
|
|||||||||||||||||
|
Քրեական վարույթի կարճում |
ՀՀ ՔԴՕ 13-րդ հոդվածի կետը |
|||||||||||||||||
|
|||||||||||||||||||
|
Հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցում |
ՀՀ ՔԴՕ 193-րդ հոդվածի 2-րդ մասի կետը |
|||||||||||||||||
|
|||||||||||||||||||
|
Դատարան՝ ըստ էության քննելու համար |
ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը, որով նախատեսված արարքը մեղսագրվել է |
|||||||||||||||||
|
|||||||||||||||||||
|
Դատարան ՝ ԲԲՀՄ կիրառելու համար |
|
|||||||||||||||||
Լրացնող՝ |
_____________________________________________________________________ |
|
անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն, լրացման ամսաթիվ».
|
6) Թերթիկ N 2-ի՝
ա. 1-ին տողում «Նախաքննական գործի» բառերը փոխարինել «Քրեական վարույթի» բառերով, իսկ «քրեական գործի համարը» բառերը փոխարինել «քրեական վարույթի համարը» բառերով.
բ. 13-րդ տողում «կարճում» բառը փոխարինել «քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով.
7) Թերթիկ N 4-ում՝
ա. 2-րդ տողում «Ըստ հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «Ըստ նախաձեռնված քրեական վարույթի» բառերով, «Ըստ չհարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «Ըստ չնախաձեռնված քրեական վարույթի» բառերով.
բ. 12-րդ տողում «գործի» բառը փոխարինել «վարույթով» բառով.
գ. 18-րդ տողում «Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի թիվ» բառերը փոխարինել «Տուժողի բողոքի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի թիվ» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքներն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
07.03.2022 - 23.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 3272
Принт