Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«     » _________ 2022    թվականի  N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ամբողջ տեքստում «հատուկ քննչական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) 6-րդ  կետում «քրեական գործի համարի ու նյութի» բառերը փոխարինել «քրեական վարույթի համարի» բառերով.

3) 7-րդ կետում՝

ա. 2-րդ պարբերությունից հանել «, կամ որոնք ստուգել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ և 183-րդ հոդվածների կարգով կամ որոնցով հարուցել է քրեական գործ» բառերը.

բ. 3-րդ պարբերությունում «դատախազի կողմից հարուցված գործերով ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները» բառերը փոխարինել «ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով դատախազի կողմից հանրային կարգով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ տվյալները» բառերով.

գ. 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննչական կոմիտեն և հակակոռուպցիոն կոմիտեն տրամադրում են իրենց կողմից իրականացվող քրեական վարույթով ընտանիքում բռնության դեպքերի և դրանց ընթացքի վերաբերյալ տվյալները:».

4)  8-րդ կետում՝

ա. «դեպքերով» բառից հետո «(գործերով)» բառը փոխարինել «(վարույթներով)» բառով.

բ.  «քրեական» բառից հետո «գործերով» բառը փոխարինել «վարույթներով» բառով.

5) Թերթիկ N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ:

«Հրապարակման ոչ ենթակա

Թերթիկ N 1

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____

   

1.

Դեպքի գրանցման համարը, օրը,
քրեական վարույթի համարը, նյութի (ամփոփագրի) տվյալը

 

2.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով դատախազի կողմից հանրային կարգով քրեական հետապնդում իրականացնելու մասին տվյալ

 

3.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը)

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա
կան

Հիմնական

Միջնա
կարգ

Նախնական մասնագիտական

Միջին
մասնագիտական

Բարձ
րագույն

 

 

 

 

 

 

հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

 

 

բնակության վայրի հասցե

 

4.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա-
կան

Հիմնա-
կան

Միջնա-
կարգ

Նախ-
նական մասնա-գիտա-
կան

Միջին մասնա-գիտա-
կան

Բարձրա-
գույն

 

 

 

 

 

 

հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

 

 

բնակության վայրի հասցե

 

5.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)

 

6.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)

 

7.

Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը

 

8.

Ընտանիքում գործադրված բռնության տեսակը(ները)

 

ֆիզիկական բռնություն (դրսևորումները/ պատճառած վնասի ծանրության աստիճանը)

 

սեռական բռնություն (դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (դրսևորումները)

 

անտեսում (դրսևորումները)

 

9.

Ընտանիքում բռնության գործադրումը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով, անմեղսունակության վիճակում, ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ

ազդեցության տեսակ

 

 

10.

Բռնությունը հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը/
ֆիզիկական անձը, փոխհարաբերությունը տուժածի և/կամ բռնություն գործադրած անձի հետ

Ուղղորդող մարմին/ կազմակերպություն/
ֆիզիկական անձ

Ազգակցական կապ/
փոխհարաբերություն

 

 

11.

Ուղղորդում ապաստարան

Այո

Ոչ

 

 

12.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)

 

13.

Բռնության գործադրման վայրը

 

14.

Բռնության գործադրման հաճախականությունը

առաջին անգամ

երկու և ավելի անգամ

 

 

15.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք

 

16.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը/ները

նախազգուշացում

անհետաձգելի միջամտության որոշում

պաշտպանական որոշում

 

 

 

17.

Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները)

 

18.

Տեղեկություններ կիրառված պաշտպանության միջոցի, քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ

Հիմք

 

Կիրառվող պաշտպանության միջոցի ընթացք

 

 

Քրեական հետապնդում չհարուցելը կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը

Ռեաբիլիտացնող

Ոչ ռեաբիլիտացնող

Այդ թվում՝ ՀՀ ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ

 

 

 

 

Քրեական վարույթի նախաձեռնում

ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը

 

 

Քրեական վարույթը նախաձեռնվել է տուժողի բողոքի հիման վրա

Այո

Ոչ

 

 

 

Քրեական վարույթի նախաձեռնում ՀՀ ՔՕ 508-րդ հոդվածով

 

 

Քրեական վարույթի կարճում

ՀՀ ՔԴՕ 13-րդ հոդվածի կետը

 

 

Հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցում

ՀՀ ՔԴՕ 193-րդ հոդվածի 2-րդ մասի կետը

 

 

Դատարան՝ ըստ էության քննելու համար

ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը, որով նախատեսված արարքը մեղսագրվել է

 

 

Դատարան ՝ ԲԲՀՄ կիրառելու համար

 

                                       

    

Լրացնող՝

_____________________________________________________________________

 

անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն, լրացման ամսաթիվ».

 

6) Թերթիկ N 2-ի՝

ա. 1-ին տողում «Նախաքննական գործի» բառերը փոխարինել «Քրեական վարույթի» բառերով, իսկ «քրեական գործի համարը» բառերը փոխարինել «քրեական վարույթի համարը» բառերով.

բ. 13-րդ տողում  «կարճում»  բառը փոխարինել «քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով.

7) Թերթիկ N 4-ում՝

ա. 2-րդ տողում «Ըստ հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «Ըստ նախաձեռնված քրեական վարույթի» բառերով, «Ըստ չհարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «Ըստ չնախաձեռնված քրեական վարույթի» բառերով.

բ. 12-րդ տողում  «գործի» բառը փոխարինել «վարույթով» բառով.

գ. 18-րդ տողում «Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի թիվ» բառերը փոխարինել «Տուժողի բողոքի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի թիվ» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքներն ուժի մեջ մտնելու օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                 

  • Քննարկվել է

    07.03.2022 - 23.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3267

Տպել