ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքերի (այսուհետ՝ Օրենսգրքեր) ընդունմամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենսգրքերին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենսգրքերի կարգավորումներին և միասնականացնել դրանում օգտագործվող հասկացությունները:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը կհամապատասխանեցվի Օրենսգրքերի կարգավորումներին և եզրութաբանությանը, ինչը թույլ կտա ապահովել որոշման պատշաճ կիրառումը։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենսգրքերի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
-
Обсуждалось
07.03.2022 - 23.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 3270
Принт