Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________2021 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումներ.
- Որոշման հավելվածի 11-րդ և 12-րդ կետերի 3-րդ ենթակետերում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
- Որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«4) գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցության ապահովումը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը, ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների իրականացումը։»,
- Որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«4) գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի շրջանակներում տեղազննությունների, մոնիթորինգների և խորհրդատվության իրականացում։»,
- Որոշման հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահամաճարակային» բառով,
- Որոշման հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող համայնքը(ները) սպասարկող անասնաբույժներն օրենքով սահմանված կարգով տրամադրում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.»,
- Որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել 13.1-13.5-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«13.1) գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքագրելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմում և մեթոդական աջակցության տրամադրում.»,
«13.2) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրում, մշակում, ամփոփում, վերլուծություն և գնահատում.»,
«13.3) գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի, ազդեցությունների և արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի իրականացում և կառավարում (պլանավորում, կազմակերպում, վերահսկողություն).»,
«13.4) գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, ձևաթղթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.»,
«13.5) խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջողված փորձի մասսայական տարածման իրականացում։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
10.11.2021 - 28.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5728
Принт