Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_______________2021 թվականի N_____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի ««Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումներ.
  • Որոշման հավելվածի 11-րդ և 12-րդ կետերի 3-րդ ենթակետերում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
  • Որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«4) գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցության ապահովումը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը, ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների իրականացումը։»,

  • Որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«4) գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի շրջանակներում տեղազննությունների, մոնիթորինգների և խորհրդատվության իրականացում։»,

  • Որոշման հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահամաճարակային» բառով,
  • Որոշման հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող համայնքը(ները) սպասարկող անասնաբույժներն օրենքով սահմանված կարգով տրամադրում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.»,

  • Որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել 13.1-13.5-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«13.1) գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքագրելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմում և մեթոդական աջակցության տրամադրում.»,

«13.2) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրում, մշակում, ամփոփում, վերլուծություն և գնահատում.»,

«13.3) գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի, ազդեցությունների և արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի իրականացում և կառավարում (պլանավորում, կազմակերպում, վերահսկողություն).»,

«13.4) գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, ձևաթղթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.»,

«13.5) խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջողված փորձի մասսայական տարածման իրականացում։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    10.11.2021 - 28.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5722

Տպել