Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - За
-
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հարապետության էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի Կառավարության քաղաքականությունը, համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ մասի։
Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի խորհրդատվական համակարգի, ինչպես նաև դրանց ընթացքի, ազդեցությունների ու արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի իրականացման և կառավարման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս խորհրդատվական ծառայությունների մատուցումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից, որը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ մասի պահանջից:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի կարգավորման նպատակն է իրավաչափության ապահովումը։ Կարևորելով պետական օժանդակության գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և խորհրդատվական ծառայությունների մատուցումը, առաջարկվում է սույն նախագծով ընդլայնվել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները, ինչը հնարավորություն կնձեռի գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայում առավել արդյունավետ և նպատակային կազմակերպել ծառայությունների մատուցումը։
Միաժամանակ, նախագծով սահմանվող դրույթներով նախատեսվող նպատակը և բնույթը հետևյալ է՝ գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և խորհրդատվական ծառայություններ մատուցումը իրավաբանական անձի կողմից հնարավորություն կընձեռնի՝
- կադրային նեղ մասնագիտական քաղաքականության իրականացում, մասնագետների թիրախավորված ընտրության հնարավորություն,
- մասնակցություն տարբեր դոնորների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի իրագործմանը,
- բացառումը մեկ մարմնի կողմից ծրագրի մշակումը, իրականացումը և արդյունքների մոնիթորինգը,
- մեկտեղված մասնագիտական և տեխնիկական կարողությունների միջոցով այնպիսի ծրագրերի իրագործում, որոնք հնարավոր չէ իրականացնել պետական կառույցի միջոցով, ինչպես, օրինակ, պիլոտային փորձացուցադրական տարածքի հիմնում և վերջիններիս ինքնաֆինանսավորմամբ աշխատելու հնարավորության դիտարկում,
- պետություն-մասնավոր գործակցության տարբեր ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում և վերահսկում,
- շարունակական խորհրդատվությունից օգտվող շահառուների կայուն խմբերի ձևավորում՝ տարվա ընթացքում պարբերաբար խորհրդատվական ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ չսահմանափակելով այլ տնտեսվարողների մասնակցությունը:
- Պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գիտելիքահենք և ներառական տնտեսության ձևավորում։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը և ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների իրականացումը։
Արդյունքում, գյուղացիական տնտեսություններում կմատուցվի անհատական խորհրդատվության՝ բարելավելով շահառուների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների սահմանելը և գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։
-
Обсуждалось
10.11.2021 - 28.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5729
Принт