Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«__» __________ 2017 թ. թիվ ___-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 592-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման վերնագրում և 1-ին կետում, Որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում, 3-րդ կետի 1-ին ենթակետում, 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա.» և «բ.» պարբերություններում և 8-րդ ենթակետում «պահեստներին» բառից հետո լրացնել «և մաքսային պահեստներին» բառերը,
  • Որոշման նախաբանում «39-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերից հետո լրացնել «և 44-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը,
  • Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «բաց տեսակի պահեստի» բառերից հետո լրացնել «և բաց տեսակի մաքսային պահեստի» բառերը, իսկ «փակ տեսակի պահեստի» բառերից հետո լրացնել «և փակ տեսակի մաքսային պահեստի» բառերը,
  • Որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ժամանակավոր» բառը,
  • Որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «ժամանակավոր» բառը փոխարինել «ապրանքների» բառով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

  • Обсуждалось

    28.07.2017 - 13.08.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8787

Принт