Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» __________ 2017 թ. թիվ ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 592-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման վերնագրում և 1-ին կետում, Որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում, 3-րդ կետի 1-ին ենթակետում, 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա.» և «բ.» պարբերություններում և 8-րդ ենթակետում «պահեստներին» բառից հետո լրացնել «և մաքսային պահեստներին» բառերը,
- Որոշման նախաբանում «39-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերից հետո լրացնել «և 44-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը,
- Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «բաց տեսակի պահեստի» բառերից հետո լրացնել «և բաց տեսակի մաքսային պահեստի» բառերը, իսկ «փակ տեսակի պահեստի» բառերից հետո լրացնել «և փակ տեսակի մաքսային պահեստի» բառերը,
- Որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ժամանակավոր» բառը,
- Որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «ժամանակավոր» բառը փոխարինել «ապրանքների» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-
Քննարկվել է
28.07.2017 - 13.08.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 8782
Տպել