Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծով սահմանվող պաշտոնների անվանումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:  

                                                   

  1. Կարգավորմաննպատակըև բնույթը 

Որոշման 3.1. կետում նշված են այն ծառայությունների անվանումները, որոնց ծառայողներին որոշման N 8 հավելվածով սահմանված հավելումները չեն վճարվում: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանությունում նոր ստեղծվող օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների համար հավելումներ չեն նախատեսվում, այդ պատճառով նախագծով օպերատիվ կառավարման կենտրոնը ևս ներառված է որոշման 3.1. կետում: 

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի      N 712-Ն որոշման հավելված N 8-ում «ավագ ինժեներ», «ինժեներ» բառերը փոխարինել «ավագ ճարտարագետ», «ճարտարագետ» բառերով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ոստիկանության Լոռու և Շիրակի մարզերում նոր ստեղծվող պարեկային գումարտակներում նախատեսվող պաշտոնների անվանումները ընդգրկել որոշման N 8 հավելվածի «Ը» բաժնի «15. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն՝» կետում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:                                                                 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող փոփոխությամբ պաշտոնների անվանումները կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկով սահմանված խմբերին: Բացի այդ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ներկայումս գործող պարեկապահակակետային ոստիկանության գնդի ծառայողներին հավելումների վճարումը։ 

 

 

ՀՀ ոստիկանություն

 

  • Обсуждалось

    23.06.2021 - 08.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5365

Принт