В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ ____-ի N________Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «և «Թ» բաժիններում» բառերը փոխարինել ««,Թ» բաժիններում և «Թ.1» բաժնի 16.2-րդ և 16.3-րդ կետերում» բառերով,
2) որոշման 3.1-ին կետում «հերթապահ ծառայությունների,» բառերից հետո լրացնել «Օպերատիվ կառավարման կենտրոնի,» բառերը,
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.
«3.2. Սույն որոշման N 8 հավելվածով սահմանված հավելումների առավելագույն չափերի շրջանակներում յուրաքանչյուր մակարդակին (ըստ ծառայության ստաժի) համապատասխանող հավելումների կոնկրետ չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:»
4) որոշման N 8 հավելվածի «Գ» բաժնի 5-րդ կետի 4-րդ ենթակետում և «Ե» բաժնի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «ավագ ինժեներ, ինժեներ» բառերը փոխարինել «ավագ ճարտարագետ, ճարտարագետ» բառերով,
5) որոշման N 8 հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետում «ծառայողներ» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի վարչության ենթակա տարածքային բաժնի ծառայության վաշտի ծառայողներ, տարածքային բաժնի բաժանմունքի ծառայության ավագ տեսուչ» բառերը:
6) որոշման N 8 հավելվածի «Ը» բաժնի 15-րդ կետի՝
ա. 10-րդ ենթակետում «Գնդի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «, պարեկային գումարտակի հրամանատար» բառերը,
բ. 11-րդ ենթակետում «Գնդի գումարտակի հրամանատար» բառերից հետո լրացնել «, պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ» բառերը,
գ. 13-րդ ենթակետում «Վաշտի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «, պարեկային դասակի հրամանատար» բառերը,
7) որոշման N 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «Թ.1» բաժնով ՝
«
Թ.1 |
16.1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ծառայողներ, տարածքային բաժնի գծային բաժանմունքի ծառայության ավագ տեսուչ |
13,492 |
|
16.2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի (բացառությամբ 4-րդ (հատուկ) գումարտակի) ծառայողներ |
20,000 |
||
16.3. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի՝ |
|
||
1) |
Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատար |
214,910 |
|
2) |
Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ |
184,200 |
|
3) |
Վաշտի հրամանատար |
184,200 |
|
4) |
Ավագ ինժեներ |
156,200 |
|
5) |
Դասակի հրամանատար |
187,650 |
|
6) |
Տեսուչ |
168,050 |
|
7) |
Ավագ ոստիկան |
118,440 |
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 5-րդ և 7-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2021 թվականի մարտի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« »______ 2021թ.
ք. Երևան
-
Обсуждалось
23.06.2021 - 08.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Безопасность дорожного движения
-
Министерство
Полиция
Просмотры 5361
Принт