Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    

                                                                                                                                                

_____    ____-ի  N________Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «և «Թ» բաժիններում» բառերը փոխարինել ««,Թ» բաժիններում և «Թ.1» բաժնի 16.2-րդ և 16.3-րդ կետերում» բառերով,

2) որոշման 3.1-ին կետում «հերթապահ ծառայությունների,» բառերից հետո լրացնել «Օպերատիվ կառավարման կենտրոնի,» բառերը,

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.

«3.2. Սույն որոշման N 8 հավելվածով սահմանված հավելումների առավելագույն չափերի շրջանակներում յուրաքանչյուր մակարդակին (ըստ ծառայության ստաժի) համապատասխանող հավելումների կոնկրետ չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:»

4) որոշման N 8 հավելվածի «Գ» բաժնի 5-րդ կետի 4-րդ ենթակետում և «Ե» բաժնի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «ավագ ինժեներ, ինժեներ» բառերը փոխարինել «ավագ ճարտարագետ, ճարտարագետ» բառերով,

5) որոշման N 8 հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետում «ծառայողներ» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի վարչության ենթակա տարածքային բաժնի ծառայության վաշտի ծառայողներ, տարածքային բաժնի բաժանմունքի ծառայության ավագ տեսուչ» բառերը:

6) որոշման N 8 հավելվածի «Ը» բաժնի 15-րդ կետի՝

ա. 10-րդ ենթակետում «Գնդի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «, պարեկային գումարտակի հրամանատար» բառերը,

բ. 11-րդ ենթակետում «Գնդի գումարտակի հրամանատար» բառերից հետո լրացնել «, պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ» բառերը,

գ. 13-րդ ենթակետում «Վաշտի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «, պարեկային դասակի հրամանատար» բառերը,

 7) որոշման N 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «Թ.1» բաժնով ՝

«

Թ.1

16.1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ծառայողներ, տարածքային բաժնի գծային բաժանմունքի ծառայության ավագ տեսուչ  

13,492

16.2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի (բացառությամբ 4-րդ (հատուկ) գումարտակի) ծառայողներ

20,000

16.3. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի՝

 

1)

Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատար

214,910

2)

Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ

184,200

3)

Վաշտի հրամանատար

184,200

4)

Ավագ ինժեներ

156,200

5)

Դասակի հրամանատար

187,650

6)

Տեսուչ

168,050

7)

Ավագ ոստիկան

118,440

 

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 5-րդ և 7-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2021 թվականի մարտի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                  «    »______ 2021թ.

                                                                                                            ք. Երևան   

  • Քննարկվել է

    23.06.2021 - 08.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5256

Տպել