Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծով սահմանվող պաշտոնների անվանումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորմաննպատակըև բնույթը
Որոշման 3.1. կետում նշված են այն ծառայությունների անվանումները, որոնց ծառայողներին որոշման N 8 հավելվածով սահմանված հավելումները չեն վճարվում: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանությունում նոր ստեղծվող օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների համար հավելումներ չեն նախատեսվում, այդ պատճառով նախագծով օպերատիվ կառավարման կենտրոնը ևս ներառված է որոշման 3.1. կետում:
Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման հավելված N 8-ում «ավագ ինժեներ», «ինժեներ» բառերը փոխարինել «ավագ ճարտարագետ», «ճարտարագետ» բառերով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ոստիկանության Լոռու և Շիրակի մարզերում նոր ստեղծվող պարեկային գումարտակներում նախատեսվող պաշտոնների անվանումները ընդգրկել որոշման N 8 հավելվածի «Ը» բաժնի «15. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն՝» կետում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող փոփոխությամբ պաշտոնների անվանումները կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկով սահմանված խմբերին: Բացի այդ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ներկայումս գործող պարեկապահակակետային ոստիկանության գնդի ծառայողներին հավելումների վճարումը։
ՀՀ ոստիկանություն
-
Discussed
23.06.2021 - 08.07.2021
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing, Road traffic safety
-
Ministry
Police
Views 5279
Print