ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի հունիսի 5-ի ՀՕ-337 օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիք հետևյալ չափաքանակով՝
- մինչև 2000 բնակիչ ունեցող համայնքում՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանու որոշման համաձայն՝ մեկ հաստիք.
- 2001-ից մինչև 7000 բնակիչ ունեցող համայնքում առնվազն մեկ հաստիք.
- 7001-ից մինչև 15 000 բնակիչ ունեցող համայնքում առնվազն երկու հաստիք.
- 15001 և ավելի բնակիչ ունեցող համայնքում՝ առնվազն երեք հաստիք։ Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով:»։
Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունվարի 15-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 63-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի առնվազն մեկ հաստիք յուրաքանչյուր 15000 բնակչի սպասարկման համար։ Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով:»։
Հոդված 2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հաստիքի ստեղծմամբ կամ թվի ավելացմամբ պայմանավորված համայնքների ծախսերի ավելացումը ենթակա չէ փոխհատուցման պետության կողմից:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։